Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 28,41 գործակցով

00:00, 14 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» միդ-ուիքյան սուպերէքսպրեսսի շրջանակում դիտարկում է 4 հանդիպում: Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կկայանան երկու հանդիպումներ՝ «Էսպանյոլ» — «Բարսելոնա» եւ «Վիլյառեալ» — «Աթլետիկ Բիլբաո», ինչպես նաեւ ԱՊԼ-ի 21-րդ տուրում տեղի կունենան «Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն» եւ «Չելսի» — «Վեսթ Բրոմվիչ» խաղերը: 

«Էսպանյոլ» — «Բարսելոնա»

Առաջին խաղը, որը կդիտարկենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի կատալոնական դերբին է: «Նոու Կամպում» «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և գործնականում ապահովել է ¼ եզրափակչի ուղեգիրը: Առաջին խաղը բուռն էր տարատեսակ իրադարձություններով՝ գոլեր, դեղին քարտեր, հեռացումներ, վեճեր, վիրավորանքներ: Այս ամենից ամենաշատը տուժեց Լուիս Սուարեսը, ով որակազրկվեց գավաթային 2 խաղով: Պատասխան խաղում պատկերն ավելի պարզ է: «Էսպանյոլը» կորցնելու ոչինչ չունի, այդ պատճառով էլ սեփական երկրպագուների առաջ կփորձի հաղթել անհաշտ մրցակցին: «Բարսելոնան» բնականաբար կօգտվի այս ամենից և բազմաթիվ հակագրոհներ կանցկացնի: Մի խոսքով, գոլառատ հանդիպում է սպասվում, որում կհաղթի կարգով ավելի բարձր «Բարսելոնան»: Կարծում եմ, որ կորցնելու ոչինչ չունեցող «Էսպանյոլի» և Մեսսի — Նեյմար հարձակվողական դուետ ունեցող «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղում ամենաքիչը 3 գոլ կխփվի:

«Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի»

Վերջին շրջանի «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումները ցույց են տվել, որ այս երկու թիմերը միմյանց հետ չեն կարող գոլազուրկ խաղ անցկացնել: Ճիշտ է՝ նախորդ խաղը գավաթային էր, բայց և այնպես, երեք գոլ եղավ, և հաղթեց «Էվերթոնը»: «Սիթիին» և թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին այս հաղթանակը շատ է պետք, քանզի պարտության կամ ոչ-ոքիի դեպքում առաջնության առաջատար «Արսենալից» միավորների տարբերությունը կշատանա: «Էվերթոնը» պայքարում է եվրագավաթներում տեղ ունենալու համար, այդ պատճառով, 11-րդ հորիզոնականը վստահաբար չի գոհացնում և ձեռնտու չէ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին: Հաշվի առնելով, որ խաղն անցնելու է «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում, և երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են խաղում, խաղադրույք ենք կատարում «գոլերը տոտալ 3,5-ից շատ և «Սիթիի հաղթանակ»»-ի վրա:

«Չելսի» — «Վեսթ Բրոմվիչ»

Գուս Հիդինկի օրոք «Չելսին» կամաց-կամաց վերգտնում է իր խաղը: Վերջին 2 խաղերում թիմը նույնքան հաղթանակ է տոնել, խփել է 5 գնդակ և բաց չի թողել ոչ մեկը: Կարծում եմ, որ «ազնվականները» կշարունակեն հաջող ելույթները, բայց ռիսկի չեմ դիմի և նրանց վրա խաղադրույք չեմ կատարի: «Չելսին» այս խաղում ֆավորիտ է, թեեւ «Վեսթ Բրոմվիչը» 2 հորիզոնական բարձր է լոնդոնցիներից: «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք կատարել նրա վրա, որ խաղում ամենաքիչը 3 գոլ կխփվի:

«Վիլյառեալ» — «Աթլետիկ»

Թիմերի միջեւ կայացած առաջին խաղում «Աթլետիկը» հաղթեց 3:2 հաշվով, թեեւ խաղի ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Այդ հանդիպմանը «Վիլյառեալի» կազմից բացակայում էին մի քանի հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Բայց նույնիսկ առանց նրանց՝ «Դեղին սուզանավը» կարողացավ 2 գոլ խփել Բիլբաոյում եւ սեփական հարկի տակ թեկուզ 1:0 կամ 2:1 հաշիվներով տարած հաղթանակները կարող են Մարսելինո Գարսիա Տորալի սաներին դուրս բերել հաջորդ փուլ: «Վիլյառեալը» առաջնության վերջին 6 խաղերում նույնքան հաղթանակ է տարել եւ շարունակում է հետապնդել լավագույն եռյակին: «Աթլետիկը» նախորդ տուրում պարտվեց «Սեւիլիային» ու կորցրեց 5-րդ հորիզոնականում ընթացող «Սելտային» հավասարվելու հնարավորությունը: Բացի այդ, «Սեւիլիայի» հետ հանդիպմանը վնասվածք ստացավ թիմի առաջատարներից մեկը՝ Ռաուլ Գարսիան: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաեւ այն, որ «Աթլետիկը» երկրորդ անընդմեջ արտագնա հանդիպումն է անցկացնելու, իսկ «Վիլյառեալը»՝ երկրորդ անընդմեջ տնային հանդիպումը, լիովին հնարավոր է «Վիլյառեալի» հաղթանակը: Գործակիցը եւս բարձր է (2,34):

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
00:00/14 հնվ
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Չելսի» - «Վեսթ Բրոմվիչ»
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/13 հնվ
«Վիլյառեալ» - «Աթլետիկ»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ