Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 24.24 գործակցով

23:45, 30 դկտ 2015

Ձեզ ենք ներկայացնում 2015 թվականի վերջին սուպերէքսպրեսսը: Խաղալու ենք բավականին զվարճալի գործակցով (24.24): Հետաքրքիրն այն է, որ այս թվերը ստացել ենք լրիվ պատահական: Այս անգամ ընտրել ենք Անգլիայի և Իսպանիայի առաջնության 5 հանդիպում: Կանխատեսել ենք նաև «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները:

Սկսենք Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղից: «Արսենալի» հաղթանակից հետո «Լեսթերը» նահանջեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական, բայց այսօր կփորձի ամեն կերպ վերադարձնել առաջատարությունը: «Լիվերպուլի» դեմ խաղում «աղվեսներին» չհաջողվեց գոլ խփել: Կլաուդիո Ռանյերին Մահրեզին ու Վարդիին ժամանակից շուտ ուղարկեց հանգստանալու, որպեսզի «Սիթիի» դեմ խաղից առաջ լեսթերցիների առաջատարները մի փոքր շունչ քաշեն: Կարծում եմ, որ այսօր երկուսն էլ կարող են փայլել: «Քաղաքայինների» պաշտպանությունը դեռ անհրաժեշտ թափ չի հավաքել: Կոմպանին վերջերս է ապաքինվել վնասվածքից: Գոլառատ ու արդյունավետ խաղ եմ սպասում, պետք է ամենաքիչը 3 գոլ տեսնենք: «Մանչեսթեր Սիթին» գնալու է հաղթանակի հետևից, իսկ «Լեսթերն» արդեն ապացուցել է, որ չի վախենում ոչ մի թիմից և կարող է տհաճություններ պատճառել ցանկացած մրցակցի: Այնպես որ, տրամաբանական կլինի «երկուսն էլ կխփեն և տոտալ շատ 2.5 գոլ» տարբերակը:

Ինչ վերաբերում է Սանդերլենդում կայանալիք հանդիպմանը, ապա այդտեղ ֆավորիտը «Լիվերպուլն» է: «Սև կատուների» գրաֆիկը վերջերս շատ ծանրաբեռնված է. հանդիպումներ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ուոթֆորդի» ու «Արսենալի» հետ: Կարծում եմ, որ «Սանդերլենդի» ուժերը բավականաչափ սպառվել են: Թիմը կփորձի փակ ֆուտբոլ խաղալ, որպեսզի «Լիվերպուլին» ազատ գործելու հնարավորություն չտա: Հյուրերն ամենևին էլ իրենց մարզավիճակի գագաթնակետում չեն, հետևաբար պետք չէ նրանցից ինչ-որ հրաշքներ սպասել: Վերջին տարիներին կարմիրները հաղթել են «Սթեդիում օֆ Լայթում», և ես կարծում եմ, որ այդ շարքը կշարունակվի, բայց ոչ տպավորիչ հաղթանակով: Մտածում եմ, որ կգրանցվի1:0, 2:0 կամ 2:1 հաշիվներից որևէ մեկը: Նման խաղադրույք William Hill բուքմեյքերական ընկերությունն ընդունում է:

«Ռայո Վալյեկանոն» նախորդ տուրում 10 գոլ բաց թողեց «Ռեալից»: Խաղասկզբում «Ռայոն» վատ չէր նայվում, հաշվի մեջ առջևում էր, մինչև գլխավոր մրցավարը չխառնվեց խաղին ու բառացիորեն չոչնչացրեց Պակո Խեմեսի թիմին: Որակազրկումներով ու վնասվածքներով խաղացող «Ռայոն» քիչ հավանական է, որ կկարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ «աթլետներին», ովքեր զայրացած են «Մալագայից» կրած պարտությունից հետո: Մադրիդյան դերբիում «Աթլետիկոն» կփորձի վերադառնալ հաղթական ուղի: Չգիտեմ, թե քանի գոլ կխփվի, բայց հյուրերը պարտավոր են հաղթել «Ռայո Վալյեկանոյին», որը հոգեբանական շատ ծանր վիճակում է ու խնդիրներ ունի կազմի հետ:

«Սոսյեդադն» այս մրցաշրջանում այնքան էլ բարձրակարգ ֆուտբոլ չի ցուցադրում: Թիմի կազմն իրականում ավելի ուժեղ է, քան ցուցադրած ֆուտբոլը: Գլխավոր մարզչի փոփոխությունն այնքան էլ չօգնեց «Ռեալ Սոսյեդադին»: «Արքայական» ակումբն առանձնապես չի փայլում, բայց սեփական դաշտում պարտավոր է հաղթել Սան-Սեբաստյանից ժամանած հյուրերին: Կարծում եմ, որ հարցեր չկան այստեղ: Վերջերս հրաշալի է հանդես գալիս Կարիմ Բենզեման, ով հաճախ իր խաղով Ռոնալդուին ստվերում է թողնում: Ֆրանսիացին ավանդաբար «Սանտիագո Բեռնաբեուում» գոլ է խփում «Ռեալ Սոսյեդադին»: Վստահ եմ, որ նա նորից գոլ կխփի և կապահովի «սերուցքայինների» հաղթանակը:

Մեր վերջին կանգառը Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնն է: Այս մրցաշրջանում «Բարսան» այնքան էլ լավ չի անցկացնում առաջին խաղակեսերը: Եթե առաջին 45 րոպեների ընթացքում կատալոնացիները գոլ են խփում, ապա ամենաշատը մեկը: Եվրոպայի չեմպիոններն այս անգամ խաղալու են սուրբծննդյան տոների ընդմիջումից հետո: Փաստ չէ, որ Ճապոնիայից վերադառնալուց հետո նրանք հարմարվել են կլիմային: Հյուրընկալվելիս «Բետիսը» շատ լավ է պաշտպանվում և կարող է առաջին 45 րոպեների ընթացքում դիմակայել Մեսսիի և նրա թիմակիցների գրոհներին: Ենթադրում եմ, որ «կապտանռնագույններն» առաջին խաղակեսում 1 գոլից ավել չեն խփի: Եվ ընդհանրապես, չեմ սպասում «Բարսայի» խոշոր հաշվով հաղթանակին:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/29 դկտ
«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Լա լիգա, 17-րդ տուր
21:15/30 դկտ
«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»
Լա լիգա, 17-րդ տուր
19:00/30 դկտ
«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»
Լա լիգա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Բարսելոնա» - «Բետիս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 8 մարդ
Կհաղթի՛ 13%
Չի՛ հաղթի 88%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ