Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 22,21 գործակցով

22:00, 18 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» միդ-ուիքյան սուպերէքսպրեսսի շրջանակներում դիտարկել է 5 հանդիպում: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կհանդիպեն ՊՍԺ — «Չելսի» եւ «Ռոմա» — «Ռեալ Մադրիդ», Եվրոպա լիգայում` «Սեւիլիա» — «Մոլդե» ու «Վիլյառեալ» — «Նապոլի» զույգերը, իսկ Իսպանիայի առաջնությունում իր հետաձգված հանդիպումը կանցկացնի «Բարսելոնան»` Խիխոնում մրցելով տեղի «Սպորտինգի» հետ: 

ՊՍԺ — «Չելսի» 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կենտրոնական դիմակայություններից մեկը: Վիճակահանությունից հետո գրեթե բոլորը բացահայտ ֆավորիտ էին համարում ՊՍԺ-ին: Այժմ եւս ֆավորիտը փարիզյան ակումբն է, բայց «Չելսիում» իրավիճակը փոխվել է Մոուրինյոյի հեռանալուց հետո: Գուս Հիդինկի գլխավորությամբ լոնդոնցիներն արդեն 12 խաղ շարունակ անպարտելի են: Վերջին խաղում թիմը վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին արդյունավետ խաղով` «Նյուքասլի» դարպասը գրավելով 5 անգամ: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա այս մրցաշրջանում փարիզեցիներին հաղթել է ընդամենը մեկ թիմ` Մադրիդի «Ռեալը»:

Այս խաղի վերաբերյալ կառաջարկենք «երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կստացվի» խաղադրույքը: Փարիզեցիների վերջին 9 խաղերից ութում, իսկ «ազնվականների» մոտ նախորդ 6 խաղերից չորսում այս խաղադրույքն աշխատել է: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղարկություններում թիմերի միջեւ կայացած 4 խաղերում ավելի շատ գոլ խփվել է երկրորդ խաղակեսում:

«Սպորտինգ Խիխոն» — «Բարսելոնա»

Խիխոնի թիմը վատ չի անցկացնում վերջին հանդիպումները: Նախորդ 4 խաղերում թիմը չի պարտվել: Նախ սեփական դաշտում խիխոնցիները 5:1 հաշվով ջախջախեցին «Ռեալ Սոսյեդադին», ապա «Մեստալյայում» նվազագույն հաշվով հաղթեցին «Վալենսիային»: Իսպանիայի առաջնության վերջին 2 խաղերում «Սպորտինգը» «Դեպորտիվոյի» (1:1) և «Ռայո Վալյեկանոյի» հետ (2:2) կիսել է միավորները: Հատկանշական է, որ Ալեն Հալիլովիչը, ում կատալոնացիների երկրպագուները թիմի ապագա աստղն են համարում, մրցելու է հարազատ թիմի դեմ: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: «Բարսելոնայի» մասին այս հարցով խոսելն անիմաստ է, իսկ «Սպորտինգը» սեփական դաշտում հաճախ է գոլ խփում՝ անկախ նրանից հաղթում է, պարտվում, թե ոչ-ոքի խաղում: Չմոռանանք, որ չնայած ֆանտաստիկ հարձակմանը՝ Էնրիկեի թիմը կաղում է պաշտպանությունում: Գործակիցը 1,92 է:

«Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» 

Հռոմում հետաքրքիր խաղ է սպասվում: «Գայլերը» քաջ գիտակցում են, որ եթե ցանկանում են շարունակել պայքարը, ապա պետք է սեփական դաշտում լավ արդյունք գրանցեն, քանզի «Սանտիագո Բեռնաբեուում» բարդ կլինի չպարտվելը: Հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ անկախ խաղի ելքից` Սպալետիի թիմը գոլ կխփի: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Զիդանի թիմը հասկանում է, որ մրցակցի դաշտում խփած գոլը շատ բան կորոշի: Իր հարձակվողական մեծ ներուժով` մադրիդյան ակումբը ի զորու է խոցել տանտերերի դարպասը: Առաջարկում ենք «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը, որի գործակիցը 1,66 է:

«Սեւիլիա» — «Մյոլդե» 

Եվրոպա լիգա, «Սեւիլիայի» ամենասիրելի մրցաշարը. վերջին երկու խաղարկություններում հենց անդալուսցիներն են հաղթել: Ունաի Էմերին կրկին մոտիվացիա կունենա հաղթել այն, քանզի Պրիմերայի այս մրցաշրջանում թիմն ընթանում է 5-րդ հորիզոնականում, և այն այս պահին միակ իրատեսական ուղին է Չեմպիոների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Իսկ այդ նպատակի հիմքը դնելու համար նորվեգական «Մյոլդեն» պետք է որ խնդիր չհանդիսանա սեւիլիացիների համար: Ճիշտ է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մյոլդեն» համալրել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գուդյոնսենը, բայց և այնպես «Սեւիլիան»` այն էլ տանը կհաղթի և ոչ նվազագույն հաշվով: Առաջարկում ենք 1,70 գործակցով խաղադրույք կատարել «Սեւիլիայի հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ի վրա:

«Վիլյառեալ» — «Նապոլի» 

Երկու թիմերն էլ այս մրցաշարում հաղթելու մեծ մոտիվացիա ունեն: Մի կողմից` «Վիլյառեալը», հաղթելով Եվրոպա լիգայում, հնարավորություն կունենա միանգամից մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, այլ ոչ թե 4-րդ տեղը զբաղեցնելով մասնակցել անցումային խաղերին, իսկ մյուս կողմից` «Նապոլին» մտադիր է հաղթել հենց այս մրցաշարը, քանզի նախորդ խաղարկությունում թիմը շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, բայց ի վերջո այնտեղ հայտնվեց ուկրաինական «Դնեպրը»:

Կառաջարկենք «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը: Թիմերը հարձակվողական ֆուտբոլ են դավանում. «Վիլյառեալը» կանոնավոր կերպով աչքի է ընկնում` հատկապես տանը, իսկ «Նապոլին» Իտալիայի ամենաարդյունավետ թիմն է, եւ այս խաղադրույքը տրամաբանական է տվյալ խաղի համար:

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/16 փտր
ՊՍԺ - «Չելսի»
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
21:30/17 փտր
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/17 փտր
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Սեւիլիա» - «Մյոլդե»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Վիլյառեալ» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ