Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 13,44 գործակցով

23:05, 05 մյս 2016
Խաղում է
Միդ-ուիքյան սուպերէքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք Չեմպիոնների լիգայի («Բավարիա» — «Աթլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի») և Եվրոպա լիգայի («Լիվերպուլ» — «Վիլյառեալ», «Սևիլիա» — «Շախտյոր») կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները: 

«Բավարիա» — «Աթլետիկո Մադրիդ» 

Առաջին խաղում «Աթլետիկոն» շատ լավ առավելություն ստացավ` տանը 1:0 հաշվով հաղթելով «Բավարիային»: Բայց այժմ հանդիպումը կայանալու է «Ալիանց Արենայում», որտեղ մյունխենցիները սիրում են ջախջախել մրցակիցներին: Իհարկե, դժվար թե ստացվի «Աթլետիկոյին» ջախջախել, բայց հաղթանակը լիովին հավանական է: Մենք տեսանք, թե ինչպես Գվարդիոլայի թիմը «Վիսենտե Կալդերոնում» անցկացրեց երկրորդ խաղակեսը. ճնշում, որին «Աթլետիկոն» մեծ ջանքերի գնով դիմադրեց ու պահեց հաղթական հաշիվը: Եթե չլինեին Օբլակի սեյվերը ու դարպասաձողը (Ալաբայի հարվածից հետո), ապա «Բավարիան» շատ լավ հաշիվ կստանար Մադրիդում:

Ակնկալվում է, որ խաղի հենց սկզբից «Բավարիան» մեծ ճնշում կգործադրի: Բնականաբար, «Աթլետիկոն» խաղալու է երկրորդ համարով և սպասելու է հակագրոհների հնարավորությանը: Բայց հիշում ենք, թե ինչ եղավ «Յուվենթուսի» հետ, որը առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթելուց հետո անցավ խորը պաշտպանությանը և խաղավերջում երկու գնդակ բաց թողեց, իսկ այնուհետև` լրացուցիչ ժամանակում, ևս երկու գնդակ ընդունեց ու դուրս մնաց մրցաշարից: «Բավարիան» կփորձի խաղալ այնպես, ինչպես «Վիսենտե Կալդերոնում» կայացած խաղի երկրորդ կեսում: Այդ պայմաններում դժվար թե «Աթլետիկոն» խուսափի գոլ բաց թողնելուց: Եվ քանզի «Բավարիան» 1:0 հաշվով հազվադեպ է բավարարվում և դժվար թե թիմը ցանկանա խաղալ լրացուցիչ ժամանակում, այդ պատճառով կփորձի հաջողությունը զարգացնել: Այդ պատճառով առաջարկում եմ ընտրել «Բավարիայի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ խաղադրույքը: Հնարավոր է, որ մյունխենցիները հաղթեն 2:1 հաշվով ու դուրս մնան խաղարկությունից, բայց կարծում եմ, որ սեփական երկրպագուների առջև թիմը անպայման կհաղթի: Գումարած դրան` Չեմպիոնների լիգայում «Բավարիան» սեփական հարկի տակ չի պարտվել արդեն 11 խաղ շարունակ (10 հաղթանակ, մեկ ոչ-ոքի):

«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» 

Այստեղ մի փոքր ավելի հեշտ է: «Ռեալը» կարողացավ հյուրընկալվելիս չպարտվել «Մանչեսթեր Սիթիին» (առանց Ռոնալդուի ու Բենզեմայի) և այժմ վերոնշյալ երկուսի ներկայությամբ անցկացնելու է պատասխան հանդիպումը: «Քաղաքաբնակները» ուիքենդին իսկական ապտակ ստացան «Սաութհեմփթոնից», թեև խաղում էին երկրորդ կազմով: Պելեգրինիի թիմը պարտվեց 2:4 հաշվով և այժմ ստիպված է մյուս տուրում հաղթել «Արսենալին», որպեսզի չկորցնի հույսերը երրորդ տեղ գրավելու ու հաջորդ մրցաշրջանում միանգամից Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու հնարավորությունից: Բայց դա այլ մրցաշար է: Այժմ Չեմպիոնների լիգա, պատմական հնարավորություն կա դուրս գալու եզրափակիչ: Գումարած դրան`Պելեգրինին վերադառնում է Մադրիդ, որտեղ ապացուցելու բան ունի: 2009/10 մրցաշրջանում չիլիացին գլխավորում էր «Ռեալը», բայց առաջին տարում ոչ մի տիտղոս չնվաճելով` հեռացվեց թիմից:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Զիդանն ու իր թիմն արդյունքում կնվաճեն եզրափակչի ուղեգիրը: Նախորդ երեք հանդիպումները բարդ ստացվեցին մադրիդցիների համար, բայց նրանք պատվով դուրս եկան: Նախ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացան կամային հատկանիշներ ցուցաբերել ու հաղթել, այնուհետև վերոնշյալ ոչ-ոքին Մանչեսթերում և վերջին տուրում դժվարին հաղթանակ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Այդ խաղերում «Ռեալի» շարժիչ ուժը Գարեթ Բեյլն էր: Առաջնության խաղերում իր գոլերով` նա կարևոր հաղթանակներ պարգևեց թիմին, իսկ Մանչեսթերում առանց նրա գրոհներն ընթացք չէին ստանում:

«Էյթիհադում» մենք տեսանք, որ «Ռեալը» երկրորդ կեսում լուրջ առավելություն ուներ և մի փոքր էլ ճնշում գործադրելու արդյունքում կարող էր կորզել հաղթանակը: Արժանին է պետք մատուցել Ջո Հարթին և թիմի ավագ Վենսան Կոմպանիին: Նրանք հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին, բայց կարծում եմ, որ «քաղաքաբնակները» չեն խուսափի գոլ բաց թողնելուց: Բեյլն իր երկու գլխավոր խաղընկերների` Ռոնալդուի և Բենզեմայի հետ, ոչ միայն մեկ, այլև երկու և ավելի շատ գնդակ կարող են ուղարկել մրցակցի դարպասը: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 10 տնային հաղթանակ է տարել, որոնցում պարտադիր նվազագույնը երկու գնդակ խփել է: Այդ պատճառով այս խաղում առաջարկում եմ խաղադրույք կատարել «Ռեալի» հաղթանակի ու ՏՇ 1,5 գոլի վրա:

«Լիվերպուլ» — «Վիլյառեալ» 

Թվում էր, թե «Լիվերպուլը» լավ արդյունքի է հասնում «Էլ Մադրիգալում», բայց հանդիպման վերջին րոպեին գոլ բաց թողեցին ու «Վիլյառեալը» շատ լավ առավելություն ստացավ պատասխան հանդիպումից առաջ:

Մերսիսայդցիները խնդիրներ ունեն և՜ պաշտպանությունում, և՜ հարձակման գծում: Առջևում ամեն ինչ սկսվեց Օրիգիի վնասվածքից հետո: Երիտասարդ բելգիացին հիանալի մարզավիճակ էր հավաքել, 5 խաղերում խփել էր 5 գնդակ, բայց նա այս խաղում չի կարողանա օգնել: Այժմ մի փոքր կաղում է «Լիվերպուլի» հարձակման գիծը, բայց այս պատասխանատու խաղում հարձակվողական ոճի կիսապաշտպաններն ու հարձակվողները կարող են հավաքվել ու իրենց ցույց տալ:

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա թիմը շարունակում է գրեթե ամեն խաղում գոլ բաց թողնել: Վերջին 11 խաղերից տասում «Լիվերպուլը» չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: «Վիլյառեալը», որը հարձակման գծում ունի լավ կատարողներ, կարող է «Էնֆիլդում» գոլ խփել: «Դեղին սուզանավը» չի փայլում արդյունավետ խաղով, բայց կանոնավոր կերպով աչքի է ընկնում` հատկապես Եվրոպա լիգայի շրջանակներում: «Վիլյառեալը» կփորձի գոլ խփել «Էնֆիլդում», որպեսզի բարդացնի «Լիվերպուլի» գործը, քանզի մեկ գոլ խփելով, «Լիվերպուլը» ստիպված կլինի արդեն երեք գոլ խփել, ինչը բարդ է անել, քանզի Տորալի թիմը Պրիմերայում պաշտպանությամբ լավագույններից մեկն է (երրորդն է, 36 տուրերում բաց է թողել 31 գնդակ): Այդ պատճառով այս խաղում ընտրում եմ «Վիլյառեալը գոլ կխփի» խաղադրույքը:

«Սևիլիա» — «Շախտյոր» 

Կարելի է ասել` Ուկրաինայում «Սևիլիան» լավ արդյունքի հասավ: Թիմը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Շախտյորի» հետ, ինչը նշանակում է, որ ոչ-ոքիի դեպքում (0:0, 1:1) ևս «Սևիլիան» դուրս կգա եզրափակիչ:

Ընդհանրապես այս խաղում նախապատվությունը տալիս եմ «Սևիլիային»: Հանդիպումը կայանում է «Ռամոն Սանչես Պիսխուանում», առաջին խաղի արդյունքում առավելությունը նրա կողմն է, թիմը նպատակ ունի երրորդ անգամ անընդմեջ հաղթել Եվրոպա լիգայում: «Շախտյորի» համար արդեն մեծ հաջողություն է հասնել կիսաեզրափակիչ, բայց կարծում եմ` Լուչեսկուն չի բավարարվի ձեռք բերածով և կփորձի ինչ-որ հակախաղ գտնել «Սևիլիային»:

«Շախտյորը» նախորդ տուրում սկզբունքային հանդիպում անցկացրեց Կիևի «Դինամոյի» հետ և հաղթեց 3:0 հաշվով: Իհարկե, թիմում բարձր է տրամադրությունը, բայց Լուչեսկուն ստիպված էր հիմնական կազմի ֆուտբոլիստներին մտցնել և նրանք այս խաղին մի փոքր հոգնած տեսք կունենան, ինչը միմիայն առավելություն է «Սևիլիային»: Բայց այս խաղում կխաղամ այլ տարբերակով` «տոտալ 2-3 գոլ»: Այսպիսի խաղերում ամեն ինչ կարող է պատահել, այդ պատճառով ընտրեցի այս խաղադրույքը: Բացի այդ, այն աշխատել է «Սևիլիայի» վերջին 5 տնային խաղերից չորսում և «Շախտյորի» նախորդ 5 խաղերից չորսում:

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 0:1)
22:45/3 մյս
«Բավարիա» - «Աթլետիկո Մադրիդ»
Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 0:0)
22:45/4 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»
Եվրոպա լիգա. կիսաեզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 0:1)
23:05/5 մյս
«Լիվերպուլ» - «Վիլյառեալ»
Եվրոպա լիգա. կիսաեզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 2:2)
23:05/5 մյս
«Սևիլիա» - «Շախտյոր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ