Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 19,97 գործակցով

00:00, 04 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» միդ-ուիքյան սուպերէքսպրեսսի շրջանակներում դիտարկում է 5 հանդիպում: Անգլիայի առաջնության 24-րդ տուրում կկայանան «Արսենալ» — «Սաութհեմփթոն», «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումները, Լիգա 1-ի հերթական տուրում առաջատար ՊՍԺ-ն կընդունի «Լորյանին», «Ֆիորենտինան» կխաղա «Կարպիի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» կխաղա «Վալենսիայի» դեմ: 

«Արսենալ» — «Սաութհեմփթոն»

«Արսենալը» տանն ընդունելու է «Սաութհեմփթոնին»: Արսեն Վենգերի թիմն արդեն երեք միավորով ետ է մնում առաջատար Լեսթերից և այլեւս չի կարող միավորներ կորցնել: Արսեն Վենգերի թիմը շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակում 2:1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Այդպիսով, «զինագործները» շատ ժամանակ չեն ունեցել ուժերը վերականգնելու, սակայն պետք է նշել, որ Վենգերն երկրորդ կազմն էր խաղադաշտ մտցրել: Թեեւ «Սաութհեմփթոնն» ամենահեշտ մրցակիցը չէ Արսենալի համար, հաշվի առնելով, որ Ռոնալդ Կումանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Յունայթեդին», այդուհանդերձ, «Արսենալը» պարտավոր է հաղթել: Առաջարկում ենք1,81 գործակցով խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա:

«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի» 

Խաղը խոստանում է հետաքրքիր լինել: «Սիթին» երեք միավորով ետ մնալով առաջատար «Լեսթերից», շարունակում է պայքարել չեմպիոնության համար, իսկ «Սանդերլենդը»՝ Պրեմիեր լիգայում մնալու: «Սեւ կատուները» հենց այնպես չեն հանձնի խաղը, նրանք մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղում են, և իրենց նույնպես հաղթանակ է հարկավոր: Բացի այդ, իրենց կազմում ունենալով Ջերմեյն Դեֆոյի և Ադամ Ջոնսոնի մակարդակի խաղացողներ, նրանք ի զորու են տանը գոլ խփել «Սիթիին»: Այնպես որ, առաջարկում ենք 1,88 գործակցով խաղադրույք կատարել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակի վրա:

«Ֆիորենտինա» — «Կարպի» 

Զարմանալի է, բայց «Կարպին» անհարմար մրցակից է «Ֆիորենտինայի» համար: Այս մրցաշրջանում միմյանց միջեւ կայացած խաղերում թիմերը փոխանակվել են մեկական հաղթակներով: Ընդ որում, Ա Սերիայի նորեկը հասցրել է «Ֆիորենտինային» դուրս հանել Իտալիայի գավաթի խաղարկությունից, իսկ առաջնությունում «մանուշակները» մեծ դժվարությամբ կարողացան հաղթել:

Բացի այդ, «Ֆիորենտինայի» մոտ փոքրիկ ճգնաժամ է նկատվում: Թիմը վերջին 5 խաղերում երկու պարտություն է կրել եւ մեկ անգամ ոչ-ոքի խաղացել, ինչի արդյունքում մի փոքր ետ մնաց «Նապոլիից» ու «Յուվենթուսից»: Իր հերթին՝ «Կարպին» վերջին 5 խաղերում չի պարտվել, ինչը հիանալի արդյունք է այսպիսի թիմի համար:

Բայց այնուամենայնիվ, չհիմնվենք վիճակագրության վրա ու խաղադրույք կատարենք «Ֆիորենտինայի» հաղթանակի ու ՏՇ 1,5 գոլի վրա՝ հաշվի առնելով «մանուշակների» կարգը ու այն, որ նրանք խաղալու են սեփական հարկի տակ:

ՊՍԺ — «Լորյան»

Ավելորդ է նշել, թե ով է այս խաղի բացահայտ ֆավորիտը: Փարիզցիները միակն են եվրոպական թոփ-5 առաջնություններում, որ ոչ մի պարտություն չեն կրել ընթացիկ մրցաշրջանում: Իբրահիմովիչը հրաշալի մարզավիճակում է: Մի խոսքով, շատ չխոսենք այս հանդիպման մասին: Ամեն ինչ պարզ է: 1,69 գործակցով առաջարկում ենք «ՊՍԺ-ի հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: Սեփական դաշտում 3 գոլ խփելը Լորան Բլանի սաների համար անլուծելի խնդիր չէ:

«Բարսելոնա» — «Վալենսիա» 

Անկախ «Վալենսիայի» ներկայիս իրավիճակից՝ հետաքրքիր ու լարված հանդիպում է լինելու: Չմոռանանք, որ այս մրցաշրջանում թիմերի միջեւ առաջին հանդիպմանը «Մեստալյայում» գրանցվեց 1:1 հաշիվը: Սակայն այս հանդիպումը կայանալու է «Նոու Կամպում», իսկ այստեղ կատալոնացիները ուղղակի անպարտելի են: Վերջին անգամ «Բարսան» սեփական հարկի տակ պարտվել է նախորդ մրցաշրջանում՝ «Մալագային (0:1) եւ դրանից հետո 26 խաղ շարունակ կատալոնացիները տանն անպարտելի են:

Թիմերը տարբեր տրամադրությամբ են մոտենում այս հանդիպմանը: «Վալենսիան» 11 խաղ շարունակ չի հաղթում Պրիմերայում (ընդ որում, նախորդ խաղում թիմը տանը պարտվեց Խիխոնի «Սպորտինգին»), իսկ «Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Բարսելոնայի» հարձակման եռյակը կանոնավոր կերպով ամենաքիչը 3 գոլ խփում է, ինչպես նաեւ «Վալենսիայի» հարձակվողների կարգը կարող է թիմին գոնե մեկ գոլ պարգեւել, քանի որ կապտանռնագույնների պաշտպանությունը լավագույն վիճակում չէ: Հետեւաբար, արժե խաղադրույք կատարել «Բարսելոնայի» հաղթանակի ու ՏՇ 3,5 գոլի վրա:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»
ԱՊԼ, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Սիթի»
Ա Սերիա, 23-րդ տուր
23:45/3 փտր
«Ֆիորենտինա» - «Կարպի»
Լիգա 1, 24-րդ տուր
00:00/4 փտր
ՊՍԺ - «Լորյան»
Իսպանիայի գավաթ. կիսաեզրափակիչ. առաջին հանդիպում
00:00/4 փտր
«Բարսելոնա» - «Վալենսիա»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ