Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 17.7 գործակցով

00:00, 21 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» շաբաթվա միջնամասում հերթական սուպերէքսպրեսսն է առաջարկում: Դիտարկում ենք «Լիվերպուլ» — «Էքսեթեր», «Լեսթեր» — «Տոտենհեմ», «Լացիո» — «Յուվենթուս», «Սելտա» — «Աթլետիկո» հանդիպումները: Ընդհանուր գործակիցը 17.7 է:

Թիմերը նոր տարում հասցրել են միմյանց հանդիպել: Վիգոյում կայացած խաղում առավելության հասան Դիեգո Սիմեոնեի ֆուտբոլիստները՝ հաղթելով 2:0 հաշվով: Այս անգամ նույնպես հանդիպումը կայանալու է Վիգոյում: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Աթլետիկոն» ավելի առաջնային է համարում առաջնությունը (ուր հանգստյան օրերին սպասվում է «Սեւիլիայի» դեմ սկզբունքային հանդիպումը) ու վերհիշենք այն, թե ինչպես թիմը գավաթային առաջին խաղում ոչ-ոքի խաղաց առաջնության ետնապահ «Ռայո Վալյեկանոյի» հետ, ապա կարելի է ենթադրել, որ այս խաղում եւս թիմը չի հաղթի: «Սելտան» սեփական դաշտում պարտությունը մարսողներից չէ եւ կփորձի ռեւանշի հասնել: Ռիսկային է վերցնել «Սելտայի» մաքուր հաղթանակը, այդ պատճառով առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ «Սելտան» չի պարտվի:

Վերջին 10 օրերի ընթացքում թիմերը կհանդիպեն 3-րդ անգամ: Պրեմիեր լիգայում «Լեսթերը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց լոնդոնցիներին, իսկ Գավաթի խաղարկության առաջին խաղում գրանցվեց 2:2 հաշիվը: Ոչ-ոքի, և հաղթողին որոշելու համար թիմերն արդեն կմրցեն «Լեսթերի» դաշտում: Անկեղծ ասած` շատ անկանխատեսելի հանդիպում է, քանի որ թիմերի ուժերը գրեթե հավասար են: Մի փոքր ռիսկի կդիմենք և կառաջարկենք խաղադրույք կատարել, որ հյուրերի առաջատար Հարի Քեյնը գոլ կխփի:

«Յուվեն» հիասքանչ մարզավիճակում է: Թիմը առաջնությունում 10 անընդմեջ հաղթանակ է տարել, գավաթի խաղարկության նախորդ փուլում ջախջախեց թուրինյան մեկ այլ ակումբի՝ «Տորինոյին»: Թեեւ «Ինտերի» եւ «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած վերջին արտագնա հաղթանակներին, չես ասի, որ «Լացիոյի» խնդիրները վերացել են: Թիմը բարդություններ է ունենում թույլ թիմերի դեմ խաղերում, ինչպես նաեւ չպետք է մոռանալ այն փաստը, որ վերջին 9 խաղերում չի հաղթել «Յուվեին»: Հաշվի առնելով այս ամենը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել «Յուվենթուսի» հաղթանակի վրա:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Լիվերպուլը» չկարողացավ երկրորդ կազմով հաղթել «Էքսեթերին» եւ հանդիպումը այսօր կկայանա պատասխան խաղը: Անգլիայի Երկրորդ լիգայի թիմի շանսերն այս խաղում հավասար են գրեթե 0-ի: Կլոպպի թիմի հիվանդասենյակից մի քանի ֆուտբոլիստներ արդեն դուրս են գրվել եւ մարզավիճակ հավաքել, ինչը նշանակում է, որ երկրորդ կազմով այսօր «կարմիրները» չեն խաղա: Կարծում ենք՝ այս խաղում մերսիսայդցիները «չոր» հաշվով հաղթանակ կտանեն:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:30/20 հնվ
«Սելտա» - «Աթլետիկո»
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:45/20 հնվ
«Լացիո» - «Յուվենթուս»
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
23:45/20 հնվ
«Լեսթեր» - «Տոտենհեմ»
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
00:00/21 հնվ
«Լիվերպուլ» - «Էքսեթեր»
Վերջնական
Գ.
40% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 40%
Չի՛ հաղթի 60%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ