Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 14,44 գործակցով

00:30, 28 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» միդ-ուիքյան սուպերէքսպրեսսի շրջանակներում դիտարկել է 4 հանդիպում: Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի երկու պատասխան հանդիպումները՝ «Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո», «Աթլետիկո» — «Սելտա», Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղը՝ «Յուվենթուս» — «Ինտեր», ինչպես նաեւ Ֆրանսիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի «ՊՍԺ» — «Թուլուզ» դիմակայությունը: 

«Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո» 

Թիմերի միջեւ առաջին խաղում «Բարսան» կարողացավ հաղթել 2:1 հաշվով, ընդ որում՝ կատալոնացիների կազմում հանդիպմանը չէին մասնակցում Ժորդի Ալբան, Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին: Վերջին երկուսը, ինչպես նաեւ առաջնության նախորդ տուրի «Մալագայի» դեմ խաղում բացակայած Նեյմարը կվերադառնան եւ կազմ ու պատրաստ կլինեն գալիք հանդիպմանը: Այսինքն՝ MSN տրիոն կրկին կլինի «Բարսելոնայի» հարձակման գծում ու «Աթլետիկի» պաշտպանների գործը կրկնակի կբարդանա: Բայց եւ հնարավոր է, որ Ժորդի Ալբայի կորուստը շանսեր տա «Աթլետիկին» գրավելու Տեր Շտեգենի դարպասը: Ինյակի Ուիլյամսը եւ Արից Ադուրիցը ունակ են դա անելու: Այդուհանդերձ, «Բարսելոնան» տանը կհաղթի եւ հաշվի առնելով այն, որ առանց Մեսսիի ու Սուարեսի՝ «Բարսան» կարողացավ երկու գնդակ խփել «Սան Մամեսում», ապա իր հայտնի հարձակվողական եռյակով կարող է ավելի շատ գոլ խփել: Հետեւաբար, առաջարկում ենք խաղադրույք կատարել նրա վրա, որ «Բարսելոնան» կհաղթի եւ 2,5-ից շատ գնդակ կխփվի:

ՊՍԺ — «Թուլուզ»

Ֆրանսիացիները հրաշալի մարզավիճակում են: Լորան Բլանի թիմը չի խնայում ոչ մի մրցակցի: ՊՍԺ-ն եվրոպական թոփ-5 առաջնությունների միակ թիմն է, որը 2015/16 մրցաշրջանում դեռ չի պարտվել: Այս խաղում առաջարկում ենք «ՊՍԺ-ի հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: Խաղը գավաթային բնույթ է կրում, հակառակ դեպքում կարելի էր խաղալ նաև ՏՇ 3,5 գոլ տարբերակով: Այնուամենայնիվ, Իբրահիմովիչն ու ընկերները կկարողանան վստահ առավելության հասնել:

«Աթլետիկո Մադրիդ» — «Սելտա» 

Այս թիմերի միջեւ վերջին հանդիպումները շատ համառ պայքարում են ընթանում: Նախորդ 4 խաղերում թիմերը մեկական հաղթանակ են տարել, երկու հանդիպում ավարտվել ոչ-ոքի: Գավաթային առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Այստեղ եւս համառ պայքար է խոստանում: «Աթլետիկոն» հիմա երկու քարի արանքում է: Այսօր ամբողջ ուժը ներդնել ու հաղթել «Սելտային»՝ նշանակում է գալիք հանգստյան օրերին հաղթանակը տալ «Բարսելոնային» ու զիջել առաջին հորիզոնականը, իսկ եթե հակառակը, ապա կարող է զրկվել գավաթի խաղարկությունում պայքարը շարունակելու հնարավորությունից: Պետք է ուժերը հավասարաչափ բաշխել եւ հաշվի առնելով Սիմեոնեի ինտելեկտը, նա կկարողանա թիմին ճիշտ պատրաստել այս հանդիպմանը: Պետք չէ սպասել գոլառատ հանդիպման, քանի որ այստեղ կա «Աթլետիկոյի» գործոնը (մրցաշրջանի 21 խաղերում թիմը անառիկ է պահել սեփական դարպասը) ու «Սելտայի» ոչ փայլուն խաղը հարձակման գծում եւ թիմի առաջատար Նոլիտոյի բացակայությունը: Հետեւաբար, այս խաղի համար կառաջարկենք ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 2,5 գնդակից քիչ» տարբերակը:

«Յուվենթուս» — «Ինտեր» 

Մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո «Յուվենթուսը» խաղ առ խաղ միայն ավելացնում է: Ակնհայտ երեւում է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և նրա թիմի աշխատանքը: Դե իսկ նրանց հարձակվող Դիբալայի խաղի մասին միայն լավը կարող ենք ասել` հասկանալով, թե արգենտինացու խաղը ինչ տեմպերով է զարգանում: «Ինտերը» մրցաշրջանի առաջին հատվածը ի տարբերություն «բյանկոներիների» լավ անցկացրեց, բայց այս տարի Մանչինիի թիմը մեղմ ասած այդքան էլ լավ տեսք չունի: Բայց հաշվի առնելով, որ գավաթային հանդիպում է, թիմերը ռիսկի չեն դիմի, այդ իսկ պատճառով, առաջարկում ենք խաղադրույք կատարել , որ թիմերը չեն փոխանակվի գոլերով:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
00:30/28 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»
Ֆրանսիայի Լիգայի գավաթ. կիսաեզրափակիչ
00:05/28 հնվ
ՊՍԺ - Թուլուզ
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/27 հնվ
«Աթլետիկո» - «Սելտա»
Իտալիայի գավաթ. կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
23:45/27 հնվ
«Յուվենթուս» - «Ինտեր»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ