Մուտք

Մեքսիկա — Ռուսաստան. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

17:06, 23 Հունիսի 2017
Ալեքսանդր Վիշնեվսկի
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիւշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի երրորդ տուրի Մեքսիկա — Ռուսաստան հանդիպման վերաբերյալ: 

Կիսվել:

Բարդ կլինի Ռուսաստանի հավաքականին հայտնվել Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում: Քիչ է այն, որ Մեքսիկայի հավաքականին վերջին տուրում բավարարում է ոչ-ոքին, մեքսիկացիները նաև ավելի թարմ են մոտենալու այս հանդիպմանը, քանզի նախորդ տուրում նրանք հիմնական կազմի 2/3-ին հանգստանալու հնարավորություն տվեցին:

Փաստացի երկրորդ կազմով Մեքսիկայի հավաքականը հաղթեց Նոր Զելանդիային: Շատ զարմացած էի, երբ մնացել էր վերջին փոխարինումը և պետք էր մինչև ավարտը 20 րոպեի ընթացքում հաղթանակ կորզել, այդուհանդերձ նստարանին մնացին և՜ Չիչարիտոն, և՜ Կառլոս Վելան: Դրա փոխարեն դաշտ դուրս եկավ հարյուրամյա պաշտպան Ռաֆա Մարկեսը:

Այժմ Մեքսիկայի հավաքականի հարձակման գծի հանգստացած առաջատարներն ավելի թարմ կլինեն, քան Ռուսաստանի հավաքականի խաղացողները: Այսպիսի իրավիճակում մեքսիկացիները մրցաշարի տանտերերին չպարտվելու լավ շանսեր ունեն: Մեքսիկայի հավաքականը միջին մակարդակով, ֆուտբոլիստների միջին կարգով ավելի ուժեղ է: ՖԻՖԱ-ի վարկանիշը դրա վկայությունն է: Մեքսիկացի ֆուտբոլիստների միջին մակարդակն ավելի բարձր է: Բայց տնային մրցաշարում աջակցության ներքո ռուսները ինչ-որ շանսեր ունեն: Թիմը փնտրելու է հաղթանակը: Գլխավորը, որ Ռուսաստանի հավաքականում անտարբերություն չկա: Պորտուգալիայի դեմ խաղում մենք տեսանք պայքարելու մեծ ցանկություն:

Արդյո՞ք թիմը կկարողանա ցանկությունն արտահայտել հաղթանակով, տեսնենք: Ինձ թվում է, որ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը խաղալու է հաղթանակի համար և ակտիվորեն առաջ է գնալու, ապա շատ հավանական է գոլերի փոխանակությունը: Ինչպես մեքսիկացիները, այնպես էլ ռուսները ոչ ամենաուժեղ պաշտպանությունն ունեն: Կարծում եմ, որ 1,80-ից մի փոքր բարձր գործակցով «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը լիովին հեռանկարային է, հետևաբար խաղադրույք եմ կատարում դրա վրա:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, խմբային փուլ, 3-րդ տուր
19:00/24 հնս
Մեքսիկա - Ռուսաստան
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները Կոնֆեդերացիաների գավաթ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա Դ․» – ՊՍԺ: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը
17:06, 23 Հունիսի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
17:06, 23 Հունիսի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
17:06, 23 Հունիսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ