Մեքսիկա – Լեհաստան։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 22 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Մեքսիկա – Լեհաստան աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Մեքսիկացիները շատ վստահ են պատրաստվել այս մրցաշարին։ Կարծում եմ, որ Մեքսիկան ի զորու է ոտք գցել Լեհաստանի հետ։ Եթե չհաջողվի պայքարել Արգենտինայի հետ, ապա լեհերի հետ անպայման կռիվ կտան։

Մեքսիկացիներն իրենց վերջին մի քանի հանդիպումներում հակասական տպավորություններ են թողնում։ Թիմը ընկերական խաղում 4։0 հաշվով հաղթել է Իրաքին, բայց 1։2 հաշվով պարտվել շվեդներին։ Դրանից առաջ էլ հաղթել են Պերուին, իսկ զիջել՝ Կոլումբիային։

Մեքսիկան զուտ կազմի հաշվին կարող է Լեհաստանի հետ պայքար մղել։ Թիմի աստղը «Նապոլիի» ֆուտբոլիստ Իրվինգ Լոսանոն է, որը կարող է վճռել ցանկացած հանդիպման ելք։

Լեհաստանի հավաքականի մասին խոսելը, երևի թե, ավելորդ է։ Թիմը վերջին ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Չիլիին։ Մինչև այդ էլ Ազգերի լիգայում նույն հաշվով առավելության է հասել Ուելսի հետ խաղում։ Լեհաստանն իր կազմում ունի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկին՝ Ռոբերտ Լևանդովսկիին։ Բացի նրանից, Լեհաստանի հավաքականն ունի մի շարք առաջատար խաղացողներ։

Ենթադրում եմ, որ այս խաղում Լեհաստանը չի պարտվի և 2 թիմերը գոլ կխփեն։ Այս խաղադրույքի համար սահմանվել է 2․62 գործակիցը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/22 նյմ
Մեքսիկա – Լեհաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ