«Մեց» – ՊՍԺ․ Առանց Մեսիի, բայց գոլերի սպասումով

22:45, 22 սպտ 2021
Ֆրանսիական Լիգա-1-ի 7-րդ տուրում «Մեցը» կհոյւրընկալի ՊՍԺ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

ՊՍԺ-ն նախորդ տուրում դժվարությամբ հաղթեց «Լիոնին»։ Փարիզյան ակումբում խնդիրները շատ են։ Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն էլ մեծ ճնշման տակ է։ Հենց այդ խաղի վերջնամասում Լեո Մեսիին փոխարինելով՝ արգենտինացի մասնագետը հայտնվեց քննադատության թիրախում։ Փոխարինումից առաջին հերթին դժգոհ էր հենց Մեսին։ Հետո տեղեկություն տարածվեց, որ ֆուտբոլիստը վնասվածք ուներ, և դա էր փոխարինվելու իրական պատճառը։ Մեսին այս խաղը բաց է թողնելու։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց կարծում եմ, որ սա կարող է օգտակար լինել ՊՍԺ-ի համար։ Այս խաղում Պոչետինոն կկարողանա առջևի գծում դաշտ դուրս բերել Մբպաե-Նեյմար-Դի Մարիա եռյակին, իսկ կիսապաշտպանության գծում կլինի հավելյալ խաղացող, որը կկայունացնի թիմի խաղը։ Հարձակման գծում էլ Նեյմարն ու Մբապեն միմյանց միջև կբաշխեն գրոհները եզրափակելու շանսերը։

«Մեցն» այս մրցաշրջանի վատագույն թիմն է Լիգա-1-ում և չեմ կարծում, որ կարող է որևէ խնդիր ստեղծել փարիզյան ակումբի համար՝ անգամ այն դեպքում, երբ ՊՍԺ-ն գոլ է բաց թողնում գրեթե բոլոր խաղերում։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․25 գործակիցը։ Չմոռանանք նաև Մաուրո Իկարդիի մասին, որը «Լիոնի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Մեսիի բացակայությամբ, կարծում եմ, թիմն ավելի ազատ կգործի, իսկ այս խաղը գոլառատ կլինի։

Օրդինար: Պարտված
Լիգա 1
22:45/22 սպտ
«Մեց» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ