Մատեո Բերետինի – Ռաֆայել Նադալ. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

07:30, 28 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալի և իտալացի Մատեո Բերետինիի միջև թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մրցախաղի վերաբերյալ։

Ողջույն.

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը, վճռական փուլում է: Պայքարը հատկապես թեժ է տղամարդկանց մրցաշարում: Քառորդ եզրափակիչի չորս դիմակայություններից երեքում հաղթողն ի հայտ եկավ հինգ սեթանոց խաղերում: Այժմ կիսաեզրափակիչների ժամանակն է:

Առաջինը կորտ դուրս կգան Մատեո Բերետինին և Ռաֆայել Նադալը: Իտալացին թեև խոչընդոտներով, բայց հասել է այնտեղ, որտեղ պետք է լիներ: Ի սկզբանե, քառորդ եզրափակիչում կանխատեսվում էր նրա հանդիպումը Նովակ Ջոկովիչի հետ: Բայց աշխարհի առաջին ռակետին Ավստրալիայից դուրս հանեցին և Բերետինին դարձավ նաև այդ փուլի ֆավորիտը: Ջոկովիչի «գծով» այդտեղ հասավ Գաել Մոնֆիսը: Ֆրանսիացի վետերանը լուրջ կռիվ տվեց 25-ամյա մրցակցին, բայց Բերետինին, ի վերջո, ուժեղ էր: Առհասարակ, իտալացին բարդություններ ունեցավ բոլոր փուլերում: Միայն չորրորդ շրջանում, Պաբլո Կարենյո Բուստայի հետ խաղում, նա տանուլ չտվեց ոչ մի սեթ: Եվ դա զարմանալի է, որովհետև իսպանացին Բերետինիի ճանապարհին հանդիպած ամենաբարդ մրցակիցն էր թվում:

Հիմա Բերետինիի մրցակիցը մեկ այլ իսպանացի է. արդեն այնպիսին, ում հետ խաղից առաջ տհաճ զգացողություններ ունենում են բացառապես բոլորը: Ռաֆայել Նադալը նույնիսկ վետերանի կարգավիճակում է սարսափելի մրցակիցների համար: Երբեմն իր լավագույն օրինակով, որոշ դեպքերում էլ ֆանտաստիկ կամք դրսևորելով (Շապովալովի հետ քառորդ եզրափակիչի մրցախաղում), Ռաֆան հասավ մինչև կիսաեզրափակիչ և ավելի գրգռեց 21-րդ «Սաղավարտը» նվաճելու ախորժակը: Հարկավոր է հաղթել ևս երկու խաղում, բայց…

Հենց կիսաեզրափակիչում ու եզրափակիչում են Նադալին սպասում գլխավոր փորձությունները: Նրանից բացի, ուժեղագույն քառյակում նոր սերնդի լավագույն ներկայացուցիչներից երեքն են: Նրանցից ցանկացածի հետ հաջողության հասնելու համար Նադալն անմարդկային ջանքեր պետք է գործադրի: Մինչև Շապովալովին հանդիպելն իսպանացին բոլորի հարցերը լուծում էր արագ, առանց ծայրաստիճան հոգնելու: Կանադայի ներկայացուցիչն առաջինն էր, ով Նադալին քաշեց երկարատև պայքարի մեջ: Դենիսը կարող էր և հաղթել, եթե հինգերորդ սեթի սկզբում օգտագործեր իր շանսերը: Կարծում եմ՝ Բերետինին ևս այդ ամենը գիտակցում է և ամեն ինչ կանի 35-ամյա մրցակցին ֆիզիկապես տանջելու համար: Իսկ ինքը՝Նադալը, որքան էլ փորձի գործն ավարտել երեք սեթում, չի կարողանա: Բերետինին այն մրցակիցը չէ, ում կարելի է հեշտությամբ կոտրել: Ուստի, առաջարկում եմ ընտրել երկարատև դիմակայության տարբերակը:

Օրդինար: Պարտված
Australian Open
07:30/28 հնվ
Մատեո Բերետինի – Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ