Մարտոն Ֆուչովիչ — Ռոջեր Ֆեդերեր․ Կանխատեսում ԲՌ թիմից

13:30, 26 հնվ 2020
Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղում 1/8 եզրափակչի շրջանակում կայանալու է Մարտոն Ֆուչովիչ — Ռոջեր Ֆեդերեր հանդիպումը։

Ջոն Միլմանի հետ հինգ-սեթանոց խելահեղ հանդիպումից ու ԱՕ-ում 100-րդ հաղթանակից հետո Ռոջեր Ֆեդերերին 1/8 եզրափակչում սպասվում է հանդիպում Մարտոն Ֆուչովիչի հետ։ Հունգարացի թենիսիստը, ի տարբերություն Ռոջերի, մինչ չորրորդ շրջան հասնելը ընդամենը մեկ սեթ է պարտվել։

Ի՞նչ սպասել այս խաղից։ Նախ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ կազմակերպիչները հերթական անգամ մեծ լավություն են արել Ռոջերին՝ երրորդ անընդմեջ անգամ նրա խաղը երեկոյան ծրագրում դնելով։ Թվում էր՝ այս անգամ Ռոջերը կխաղա ցերեկը, իսկ երեկոյան կլինի Ջոկովիչ-Շվարցման դիմակայությունը։ Սակայն ո՛չ։ Կազմակերպիչները Ֆեդերերի խաղը տեղափոխել են երեկո, չէ՞ որ քառորդ եզրափակչում նշմարվում է Ջոկովիչ — Ռաոնիչ կամ Ջոկովիչ — Չիլիչ դիմակայություն։ Այդ դեպքում սերբը կխաղա երեկոյան, իսկ Ռոջերը Ֆուչովիչի արգելքը հաղթահարելու դեպքում քառորդ եզրափակչում կխաղա ցերեկը։

Ֆեդերերը կվերականգնվի ամբողջությամբ մինչ վաղվա հանդիպումը։ Միլմանի դեմ խաղը թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով շատ բան տարավ, բայց չտարավ ամենակարևորը՝ հաղթանակը։ Այս էպիկ խաղի դրական արդյունքը հավելյալ էներգիա է տալու 38-ամյա Ռոջերին, ով նոր ոգևորությամբ է դուրս գալու վաղը Ռոդ Լեյվերի անվան արենա։

Ինչ վերաբերում է Ֆուչովիչին, ապա պետք է նշենք, որ հունգարացին գերազանց մրցաշար է անցկացնում։ Առաջին շրջանում բարդագույն խաղում նա պայքարից դուրս թողեց Դենիս Շապովալովին։ Հետո հաղթեց մեկ այլ երիտասարդ ծագող աստղի՝ Յանիկ Սիներին։ Ֆուչովիչը մեծ հեշտությամբ հաղթեց նաև Տոմի Փաուլին, ով պայքարից դուրս էր թողել Դիմիտրովին։

Կարծում եմ՝ Ռոջերը բավականաչափ հետևություններ արել է Միլմանի հետ խաղից։ Եվ հետո, Ֆեդերերը հետխաղյա ասուլիսի ժամանակ բացահայտեց, թե ինչն է Միլմանին այդքան անհարմար մրցակից դարձնում իր համար։ Ֆեդերերը փորձելու է հենց առաջին գնդակի հետ մտնել խաղի մեջ ու հանկարծ խնդիրներ չունենալ առաջին սեթում։ Վաղվա խաղի անկյունաքարը կարող է դառնալ հենց առաջին սեթը։ Եթե Մեծ սաղավարտերի մրցաշարի 20-ակի չեմպիոնը վերցնի առաջին սեթը, ապա հեշտությամբ կհաղթի խաղը։

Հեշտ չի լինելու, սակայն իմ խաղադրույքն է․ Ֆեդերերը կհաղթի առաջին սեթը ու կհաղթի խաղը։ Սահմանված է 1,33 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
Ավստրալիայի բաց առաջնություն․ 1/8-րդ եզրափակիչ
13:30/26 հնվ
Մարտոն Ֆուչովիչ - Ռոջեր Ֆեդերեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ