«Մարսել» – «Լոկոմոտիվ». Էդուարդ Մորի կանխատեսումը

22:45, 09 դկտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է կատարել «Մարսել» – «Լոկոմոտիվ» Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կարծում եմ՝ այստեղ ամեն բան ավելի քան կանխատեսելի է: «Լոկոմոտիվը» պարզապես սարսափելի է այս պահին: Թիմը հրաժարվել է Նիկոլիչի փակ ֆուտբոլից: Մոսկովյան ակումբը վերակազմավորվում է, որպեսզի խաղա բարձր պրեսինգով: Սակայն մեծ խնդիրներ կան մեկնարկային կազմի հետ կապված: Բացի այդ, այդպիսի ֆուտբոլը բարդ է, և խաղացողների մոտ դեռ չի ստացվում դա: Մի ֆուտբոլից հեռացան, իսկ մյուսին չհասան: «Սպարտակի» դեմ խաղից հետո «Լոկոմոտիվը» միայն պարտվում է: Կարծում եմ՝ մոսկովյան ակումբը կպարտվի նաև Մարսելում, հնարավոր է՝ խոշոր հաշվով:

«Մարսելը» չի կարողանա շարունակել պայքարը Եվրոպա լիգայում, իսկ Կոնֆերենցիաների լիգայում հայտնվելու համար ոչ ոքին բավարար է: Կարծում եմ՝ ֆրանսիացիները հանգիստ խաղ կցուցադրեն և մեծ նշանակություն չեն տա այս հանդիպմանը: Թիմը բարձր տեղերի համար է պայքարում Ֆրանսիայի առաջնությունում, իսկ Կոնֆերենցիաների լիգան երկրորդ պլանում է: Կարծում եմ՝ դաշտի տերերը շատ կգրոհեն և չեն պաշտպանվի մեծ ուժերով: Այդ պատճառով մտածում եմ, որ «Լոկոմոտիվը» կխփի իր գոլը:

Իսկ «Մարսելը» կխփի ավելի շատ, գուցե՝ 3-4-ը: Ընտրում եմ «Մարսելի» հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
22:45/9 դկտ
«Մարսել» – «Լոկոմտիվ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ