«Մարսել» – ԱԵԿ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:45, 26 հկտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մարսել» – ԱԵԿ Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մարսելը» բարդ խմբում է հայտնվել։ B խմբում են նաև «Բրայթոնն» ու «Այաքսը»։ Այս 2 թիմերի հետ խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի։ Ֆրանսիական թիմը խփել է 5 և բաց թողել նույնպես 5 գոլ։ Իհարկե, սա չի կարող լավ արդյունք համարվել։ Մարզչական փոփոխությունն էլ դեռևս արդյունք չի տալիս։

«Մարսելը» հիմա գլխավորում է Ջենարո Գատուզոն։ Իտալացի մասնագետի հետ թիմը 1 հաղթանակ է տարել, 1 ոչ-ոքի խաղացել և 2 պարտություն կրել։

«Բրայթոնի» հետ խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ «Մարսելն» առաջին կեսից հետո հաղթում էր 2։0 հաշվով, բայց չկարողացավ պահել հաղթական հաշիվը։

Այս խմբում առաջատար է ԱԵԿ-ը, որը հյուրընկալվելիս 3։2 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ և տանը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղացել «Այաքսի» հետ։

Անկասկած, «Մարսելը» մակարդակով գերազանցում է ԱԵԿ-ին։ Տնային խաղում ֆուտբոլիստները գերմոտիվացված կլինեն։ Օբամեյանգը 2 գոլ է խփել նախորդ 2 խաղերում։ Ենթադրում եմ, որ ֆավորիտը հաղթանակ կտանի այս խաղում։

Իմ կանխատեսումն է «Մարսելի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․67 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
20:45/26 հկտ
«Մարսել» – ԱԵԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ