Մարոկկո – Իսպանիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 06 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Մարոկկո – Իսպանիա աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Կատարի Մունդիալը վեցերորդն է Մարոկկոյի հավաքականի պատմության մեջ: Վերջին անգամ աֆրիկյան այս հավաքականը 1/8 եզրափակիչ էր դուրս եկել հեռավոր 1986-ին:

Այս անգամ մարոկկացիներն իսկական սխրանք գործեցին՝ բավականին ուժեղ խմբում գրավելով առաջին տեղը: Վալիդ Ռեգրագիի թիմը հիաալի ֆուտբոլ է խաղում: Մարոկկոն տեխնիկապես հարուստ թիմ է, հիանալի է օգտագործում արագությունը և դեմ չէ ուժային պայքարին: Ընդհանուր առմամբ, «Ատլասյան առյուծները» բալանսավորված կոլեկտիվ են ու ագրեսիվությամբ չեն զիջում ոչ մի մրցակցի:

Իսպանիան խմբային փուլում տպավորեց: Լուիս Էնրիկեի տղաները վառ և գեղեցիկ ֆուտբոլ են խաղում: Ճապոնիայի հետ մրցավեճից հետո շատ էին քննադատությունները: Իմ կարծիքով՝ Էնրիկեն և իր շտաբը լավ էին ուսումնասիրել իրադարձությունների հնարավոր զարգացումները և չոր հաշվարկով խաղացին:

Մարոկկոն համեմատաբար հեշտ մրցակից է իսպանացիների համար, բայց միայն թղթի վրա: Փլեյ-օֆֆում բոլորն էլ խաղում են ուժերի գերլարումով: «Ֆուրիա ռոխան» պետք է զգույշ լինի, քանի որ մարոկկացիները վտանգավոր են հատկապես հակագրոհների ժամանակ:

Ամեն դեպքում, կարծում եմ՝ խաղի ելքը կվճռվի հիմնական ժամանակում: Իսպանիան ֆավորիտ է, բնականաբար պարտավոր է հաղթել: Բայց մարոկկացիներն առանց խփած գոլի չեն հեռանա:

Ընտրում եմ Իսպանիայի հաղթանակ և Մարոկկոն գոլ կխփի խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/6 դկտ
Մարոկո – Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ