Մարոկկո – Խորվաթիա։ Էմանուել Ադեբայորի կանխատեսումը

14:00, 23 նյմ 2022
Տոգոյի հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Տոտենհեմում» և «Արսենալում», «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Մարոկկո – Խորվաթիա ԱԱ-2022-ի F խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Խորվաթիան նախորդ ԱԱ-ում հասել էր եզրափակիչ։ Նրանք լավ խաղացին այն ժամանակ և հիմա էլ լավ մարզավիճակում են։

Մարոկկոյի հավաքականը նույնպես վատ խաղ չի ցուցադրում վերջին հանդիպումներում։ Երկու թիմերն էլ թոփ խաղացողներ ունեն իրենց կազմերում։ Եթե խոսենք Խորվաթիայի մասին, ապա անդադար կարելի է նշել Լուկա Մոդրիչն։ Վերջին 4 տարիներին նա թոփ մակարդակի վրա է։ Խորվաթները կփորձեն նորից իրենց անունը գրել պատմության մեջ։

Մարոկկոն նույնպես հիանալի թիմ ունի։ Նրանք հաղթել են վերջին 6 խաղերից 4-ում։ Թիմում խաղում են Հակիմ Զիյեշը՝ «Չելսիից» և Աշռաֆ Հակիմին՝ ՊՍԺ-ից։ Ամրաբատը նույնպես հիանալի խաղացող է։ Նրանք պետք է ագրեսիվ գործեն, եթե ցանկանում են հաղթել Խորվաթիային։ Դուք գիտեք, որ մենք՝ աֆրիկացիներս, միշտ ագրեսիվ ենք, բառի լավ իմաստով։ Մարոկկոն պետք է շատ, շատ ագրեսիվ լինի, որպեսզի կարողանա միավորներ խլել մրցակցից։

Կարծում եմ, որ Մարոկկոն կհաղթի 2։1 հաշվով։ Ընտրում եմ Մարոկկոյի ֆորա (0) խաղադրույքը՝ 2․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
ԱԱ-2022
14:00/23 նյմ
Մարոկկո – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ