Մարոկկո – Պորտուգալիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 10 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Մարոկկո – Պորտուգալիա աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Պորտուգալիայի ճամբարում շշուշկները չեն դադարում: Եվ էլի ուշադրության կենտրոնում Կրիշտիանու Ռոնալդուն է: Ֆերնանդու Սանտուշի շտաբն ամեն կերպ փորձում է ցրել կասկածները, բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է: Ճիշտ է, Պորտուգալիայի խաղի վրա առայժմ այս ամենը չի ազդում: Նույնիսկ տպավորություն կա, որ պորտուգալական ճամբարն այս լուրերը հատուկ է տարածում և փորձում է ազդել մրցակիցների վրա: Մունդիալից առաջ Սանտուշին համարում էի Պորտուգալիայի միակ թույլ օղակը, բայց խորամանկ մասնագետը Շվեյցարիայի հետ խաղում ձիով քայլ կատարեց՝ Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս բերելով Գոնսալու Ռամուշին: Թե ինչ եղավ հետո, ավելորդ է խոսելը:

Մարոկկոն սխրանք գործեց իսապանացիների հետ մրցավեճում: Աֆրիկացիները տեխնիկապես հարուստ են, արագ և կարողանում են հարմարվել ցանկացած մրցակցի: Այո՛, այստեղ նույնպես բարձրակարգ խաղացողներ կան, բայց Պորտուգալիայի կարգն անհամեմատ բարձր է: Եվ հետո՛, պորտուգալացիները թույլ չեն տա այն սխալները, որոնք թույլ տվեց Իսպանիան:

Պորտուգալացիների կազմում կան տղաներ, որոնք անհատական վարպետության շնորհիվ կարող են շրջել խաղը: Իմ կարծիքով՝ Մարոկկոն արդեն արել է առավելագույնը և դժվար թե դիմանա պորտուգալացիների ճնշմանը:

Այնպես որ, անակնկալ չեմ սպասում: Ընտրում եմ Պորտուգալիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/10 դկտ
Մարոկկո – Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ