Մարկ Լոուրենսոնի կանխատեսումը. Ֆրանսիան 2:0 հաշվով կհաղթի Իսլանդիային

23:00, 03 հլս 2016
«Լիվերպուլի» և Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան, BBC հեռուստաընկերության փորձագետ Մարկ Լոուրենսոնը կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչ Ֆրանսիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ:

Բոլորը խոսում են Ուելսի հաջողության մասին, բայց տեսեք, թե ինչի է հասել Իսլանդիան: Սա մրցաշարի պատմությունն է: Ինչ էլ որ լինի, իսլանդացիները հերոս են: Նրանք լրիվ արժանի են: Իսլանդացիները ոչ միայն հաղթեցին Անգլիային, այլ մեջտեղից պատռվեցին: Իսլանդացիները 4 անգամ անընդմեջ խաղադաշտ են դուրս բերել նույն մեկնարկային կազմը, և ես կարծում եմ, որ մրցաշարի տանտերերի դեմ խաղում էլ կտեսնենք այդ նույն խաղացողներին:

Ֆրանսիայի բախտը մի փոքր բերեց Իռլանդիայի դեմ խաղում: Նախքան Կանտեի խաղադաշտը լքելը ֆրանսիացիների մոտ հարձակման գծում շատ բան չէր ստացվում: Պոգբայով ու Մաթյուիդիով ֆրանսիացիները լավ տեսք ունեին: Հաշվի առնելով, որ Կանտեն որակազրկված է, հավանաբար մեկնարկային կազմում կհայտնվի Կինգսլի Կոմանը:

Մենք գիտենք, որ ֆրանսիացիները լավագույն պաշտպանությունը չունեն, բայց կփորձեն հաշվի առնել Անգլիայի սխալներն ու չկրկնել դրանք: Կարծում եմ՝ Ֆրանսիան 2:0 հաշվով կհաղթի:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
23:00/3 հլս
Ֆրանսիա - Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ