Մարկ Լոուրենսոնի կանխատեսումը. Ֆրանսիան 2:0 հաշվով կհաղթի Գերմանիային

23:00, 07 հլս 2016
«Լիվերպուլի» և Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան, BBC հեռուստաընկերության փորձագետ Մարկ Լոուրենսոնը կանխատեսում է արել Եվրո-2016-ի կիսաեզրափակչի Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ:

Այո, տանտերերը պաշտպանությունում խնդիրներ ունեն: Բոլորս դա գիտենք: Բայց ֆրանսիացիներն ունեն 3 խաղացող, ովքեր կարող են հաղթել հանդիպումը՝ Օլիվյե Ժիրու, Դիմիտրի Պայե և Անտուան Գրիզման: Սա գերմանացիների մոտ բացակայում է:

Հաշվի առնելով Գոմեսի վնասվածքը, Մատս Հումելսի որակազրկումն ու այն, որ Սամի Խեդիրայի և Բաստիան Շվայնշտայգերի մասնակցությունը հարցականի տակ է, չեմ կարծում, թե աշխարհի գործող չեմպիոնը կլուծի իր խնդիրը:

Միշտ բարդ է Գերմանիայի դեմ խաղադրույք կատարելը, քանի որ այս թիմի մոտ մրցաշարերի այսպիսի փուլերում հազվադեպ են վատ օրեր լինում: Եթե նույնիսկ նրանց մոտ հասարակ օր է լինում, ապա դա բավարար է հաղթանակի համար:

Ֆրանսիացիները կհավատան, որ կարող են հաղթել, հատկապես հաշվի առնելով տնային աջակցությունը: Համաձայն եմ այս տեսակետի հետ:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ