Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի տղամարդկանց մենապայքարի եզրափակիչ Մարին Չիլիչ — Ռոջեր Ֆեդերեր հանդիպման վերաբերյալ։ Աննայի կարծիքով կիրակնօրյա եզրափակչում մենք նվազագույնը 39 գեյմ կտեսնենք։
Ողջունում եմ Թենիսի սիրահարներին։ Տղամարդկանց եզրափակիչ։ Արքա Ռոջեր Ֆեդերերը մրցելու է միգուցե արքայազն Մարին Չիլիչի հետ։
Իրական ստուգումներ Ռոջեր Ֆեդերերի համար այս մրցաշարում չեն եղել, որովհետև նրա մոտ կամ Չոնն է հեռանում վնասվածքի պատճառով կամ Բերդիխն է կոտրվում բոլորովին անհասկանալի պայմաններում։ Ամենայն հավանականությամբ նա հիշում է, թե ում հետ է խաղում և միանգամից անկում է ապրում։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Ես կարծում եմ, որ թենիսիստները 38,5 գեյմից շատ կխաղան։ Բացատրեմ, թե ինչու։ Չիլիչը մի քանի իսկական ստուգումներ է անցել։ Ռոջերը չի ունենցել արժանի մրցակիցներ։ Ահա և վերջապես եզրափակչում նա հանդիպել է արժանի մրցակցի։
Կարծում եմ, որ ամենաիրական պայքարն է լինելու եզրափակչի համար և 38,5-ից ավել գեյմեր պետք է որ խաղան։ Նորից կրկնեմ՝ Չիլիչը նվեր չէ։ Արժանի ստուգատես է անցնելու արքան՝ Ռոջեր Ֆեդերերը։