«Մարիբոր» — «Լիվերպուլ»․ Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը

22:45, 17 հկտ 2017
Մոսկվայի «Դինամոյի» և «Սպարտակի» նախկին պաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բուբնովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մարիբոր»  — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում, որ հյուրերը վստահ հաղթանակ կտանեն։

«Լիվերպուլի» կազմ է վերադարձել Կոուտինյոն։ Չգիտեմ ՝ կխաղա Մանեն թե ոչ, բայց այնտեղ խաղում է Սալահը, գոլեր է խփում, և ընդհանրապես նրանք բավական հաջող հանդիպում անցկացրին «Մանչեսթերի» դեմ։ Ճիշտ է չհաղթեցին, բայց թիմը հիմա ավելի լավ տեսք ունի քան մրցաշրջանի մեկնարկում։

Ստեղծվել է իրավիճակ, երբ «Լիվերպուլին» միայն ու միայն հաղթանակ է պետք, որպեսզի թիմը դուրս գա փլեյ-օֆֆ, և Կլոպն էլ իր հերթին ասաց, որ չի կասկածում, որ նրա թիմը դուրս կգա փլեյ-օֆֆ, չնայած այն փաստին, որ նույնքան միավոր ունեն վաստակած որքան «Սպարտակը» (2):

Կարծում եմ ՝ նույնիսկ «Մարիբորի» դաշտում «Լիվերպուլը» որևէ խնդիր չի ունենա և սլովենական ակումբի ֆուտբոլիստները որևէ հակախաղ «Լիվերպուլի» հարձակվողական ֆուտբոլի դեմ չեն գտնի։ Եթե «Սպարտակի» հետ «Մարիբորին» հաջողվեց վերջին րոպեներին փրկել խաղը, ապա «Լիվերպուլի» պարագայում չեմ կարծում, որ նման բան կլինի, մանավանդ այն դեպքում, որ «Լիվերպուլը» հիմա ավելի լրջորեն է մոտենում խաղին, քանի որ շատ կարևոր է հանդիպումը «կարմիրների» համար։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա 2017-18․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
22:45/17 հկտ
«Մարիբոր» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ