Մարիա Շարապովա — Բելինդա Բենչիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

04:00, 24 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենախաղի 4-րդ շրջանի Մարիա Շարապովա — Բելինդա Բենչիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ռուս թենիսիստուհին կհաղթի 2 սեթում:

Այս անգամ ռիսկի կդիմեմ: Առաջարկում եմ «Շարապովան 2 սեթում կհաղթի» տարբերակը: Չեմ կարծում, որ երկրորդ անընդմեջ խաղում նա այնքան սխալ թույլ կտա, որքան  Լորեն Դեվիսի դեմ հանդիպման 2-րդ սեթում: Դեվիսն այնքան էլ հզոր թենիսիստուհի չէ, բայց նրա հարվածները աներևակայելի ուժեղ են, և անհարմարություններ են պատճառում Շարապովային: Բենչիչը ուժեղ հարվածների չի տիրապետում: Նման մրցակիցների հետ Շարապովան շատ լավ է խաղում: Հնարավոր է, որ որոշակի պայքար տեսնենք, բայց իր բնավորության հաշվին Շարապովան կկարողանա 2 սեթ անընդմեջ հաղթել: Բենչիչի համար ռուս թենիսիստուհուն հաղթելը դեռ վաղ է: Բելինդայի խաղը չի համապատասխանում Շարապովայի արագությանը: Նա այնպիսի հնարքների չի տիրապետում, որոնցով կարող է խնդիրներ ստեղծել Մարիայի համար:

Օրդինար: Հաղթած
Australian Open, 4-րդ շրջան
04:00/24 հնվ
Մարիա Շարապովա — Բելինդա Բենչիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ