Մարգարիտա Գասպարյան — Կուրումի Նարա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

08:00, 20 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի տարբեր մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանի Մարգարիտա Գասպարյան — Կուրումի Նարա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա չորեքշաբթի առավոտյան: Մեր փորձագետը կարծում է, որ թենիսիստները 20,5-ից շատ գեյմ կանցկացնեն:

Մարգարիտա Գասպարյանը առաջին շրջանում լուրջ արդյունքի հասավ՝ հաղթելով մրցաշարի 17-րդ ռակետ Սարա Էրրանիին: Հրաշալի արդյունք է: Նարան այնքան էլ թույլ թենիսիստուհի չէ, չնայած զիջում է Էրրանիին: Նարան համառ, արագաշարժ ու մինչև վերջ պայքարող մարզուհի է: Իհարկե, Գասպարյանը պետք է հաղթի նրան, բայց ընդգծված ֆավորիտին հաղթելուց հետո հայկական ծագմամբ ռուս թենիսիստուհու համար դժվար կլինի պահպանել կենտրոնացվածության մակարդակը: Կարծում եմ, որ Գասպարյանը երկրորդ շրջանում առաջինից մի փոքր վատ հանդես կգա: Հաճախ է լինում, երբ երիտասարդ թենիսիստուհին հաղթում է ընդգծված ֆավորիտին: Նարան պետք է համառություն ցուցաբերի: Գասպարյանը շատ ուժեղ է հարվածում, բայց երբեմն չափազանց կոպիտ սխալներ է թույլ տալիս: Իր տափակ մատուցումների շնորհիվ Նարան կարող է բարդություններ ստեղծել Մարգարիտայի համար: Ենթադրում եմ, որ այս խաղն էլ կձգձգվի: Հաղթանակը երկու կողմերից և ոչ մեկին էլ հեշտ չի տրվի: Խաղի ընթացքում 20,5-ից շատ գեյմ կլինի:

Օրդինար: Հաղթած
Australian Open 2016, 2-րդ շրջան
08:00/20 հնվ
Մարգարիտա Գասպարյան - Կուրումի Նարա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ