«Մաքաբի» – «Ալաշկերտ». Հայաստանի չեմպիոնը գոլ կխփի

18:30, 14 սպտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի Թել-Ավիվի «Մաքաբիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Հայաստանի չեմպիոնը գոլ կխփի։

«Ալաշկերտն» իր պատմության մեջ եվրագավաթային առաջին հանդիպումն է անցկացնելու։ Բնականաբար, ֆավորիտը «Մաքաբին» է։ Իսրայելական թիմն ավելի ուժեղ է, ավելի փորձառու, ֆուտբոլիստների մակարդակով գերազանցում է «Ալաշկերտին» և խաղալու է սեփական հարկի տակ։ Կարծում եմ՝ այս խաղում «Ալաշկերտից» պետք է սպասել միայն մեկ բան՝ գոլ խփել։ Եվ կապ չունի, թե քանի գոլ թիմը բաց կթողնի։ Այս խմբում են ավստրիական ԼԱՍԿ-ն ու ֆիննական ՀԻԿ-ը։ Չեմ կարող կիսել շատերի հիացմունքը։ Իմ կարծիքով՝ «Ալաշկերտն» այս խմբում առավելագույնը կարող է 3-րդ տեղը զբաղեցնել։ Այնպես որ, պետք է պարզապես ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ։

«Կայրաթի» և «Գլազգո Ռեյնջերսի» հետ խաղերում տեսանք, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմն իսկապես կարող է վտանգավոր գործել, եթե խաղա հավաքված ու կենտրոնացած։ Իհարկե, այս խաղերն էլ են տարբերվելու որակավորման փուլի հանդիպումներից։ Այստեղ, կարծում եմ, թե՛ մակարդակը, թե՛ լարվածությունն ավելի մեծ է լինելու։

«Մաքաբին» վերջին 5 խաղերից 4-ում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։ «Ալաշկերտն» իսկապես լավ շանսեր ունի այս խաղում գոլ խփելու համար։ «Մաքաբին» ներքին առաջնության վերջին տնային խաղում չի հաղթել, հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Եթե Հայաստանի չեմպիոնը կարողանա դիմադրել ճնշմանն առաջին 15-20 րոպեներին, ապա կարծում եմ՝ կկարողանա նաև անակնկալի բերել մրցակցին։

Ընտրում եմ՝ «Ալաշկերտը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
18:30/14 սպտ
«Մաքաբի» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ