«Մաքաբի» – «Ալաշկերտ». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

18:30, 14 սպտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» ու Իսրայելի փոխչեմպիոն Թել-Ավիվի «Մաքաբիի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլորին.

Մենք արդեն սովորել ենք, որ տարվա այս հատվածում հայկական թիմերից միջազգային ասպարեզում հանդես են գալիս միայն հավաքականները: ՈւԵՖԱ-ի հերթական նորամուծության շնորհիվ 2021 թվականի աշունը մեզ համար ֆուտբոլային այլ երանգներ ստացավ: Հայկական ակումբը, մասնավորապես «Ալաշկերտը», հանդես կգա եվրագավաթի խմբային փուլում: Այո, դա նշանակությամբ միայն երրորդ եվրագավաթն է, բայց միևնույնն է, մենք առնվազն մինչև տարվա վերջ կմրցենք արտասահմանյան ակումբների հետ:

Այն, որ Կոնֆերենցիաների լիգան պարզապես ժամանցի վայր չէ, հաստատում է Հայաստանի չեմպիոնի խումբը: Ավստրիական ԼԱՍԿ-ը, իսրայելական «Մաքաբին» և ֆիննական ՀԻԿ-ն բավականին բարդ մրցակիցներ են: Պատմական մրցաշարն «Ալաշկերտը» կսկսի Թել-Ավիվում: «Մաքաբին» Իսրայելի նախորդ առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և պայքարը սկսեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից: Հետաքրքիր է, որ թելավիվցիները բոլոր դիմակայությունների առաջին հանդիպումներն անցկացրին դրսում: Առաջին երկու դիմակայություններում «Մաքաբին» մրցակցի դաշտում բավարարվեց գոլազուրկ ոչ ոքիներով, իսկ հաջորդ փուլ դուրս գալու հարցը լուծեց տանը: Փլեյ-օֆֆ փուլում էլ նրանք ղազախական «Շախտյորին» տանը հաղթեցին, այն տարբերությամբ, որ մինչև այդ հաղթանակ էին բերել նաև մրցակցի դաշտից: Սա խոսում է այն մասին, որ «Մաքաբին» «տնային» թիմ է: Էլ չասեմ, թե որքան է նրա դեմ խաղալը բարդանում, երբ լեցուն է շուրջ 30 հազարանոց «Բլումֆիլդ» ստադիոնը:

«Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայում այս պահին լուրջ խնդիրներ ունի: Անցկացրած չորս խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը միայն մեկ միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Ակնառտու է, որ Հայաստանի չեմպիոնը դեռ պատրաստ չէ հավասար պայքար մղել երկու ճակատով: Գումարած՝ թիմի մի քանի խաղացողներ թարմ չեն հավաքականի հանդիպումներից հետո: Ենթադրվում է, որ երևանյան ակումբը մի կողմ կդնի բոլոր խնդիրները և 100 տոկոսով կնվիրվի խմբային փուլի առաջին խաղին, բայց վառելիքի պակասը միայն նվիրվածությամբ չես լրացնի: «Մաքաբին» այս խաղում բացահայտ ֆավորիտ է և դժվար է պատկերացնել, թե ինչի շնորհիվ Գրիգորյանն ու նրա թիմը կարող են գոնե միավոր բերել Իսրայելից:

Հետևաբար, ընտրում եմ «Մաքաբիի» հաղթանակը՝ պայմանով, որ խաղում կգրանցվի առնվազն երեք գոլ:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
18:30/14 սպտ
«Մաքաբի» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ