«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռայո Վալեկանո»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 31 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռայո Վալեկանո» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Նոր մրցաշրջանին ընդառաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հակասական տպավորություն է թողնում. բազմաթիվ տրանսֆերներից հետո Էրիկ տեն Հագի թիմը շարունակում է անկայուն ելույթների շարքը։ Երկրպագուներին շարունակում է հուզել գլխավոր հարցը. լինելո՞ւ է Ռոնալդուն թիմի մասնիկը նոր մրցաշրջանում, թե՝ ոչ։ Այս և մյուս հարցերի պատասխանը, գուցե, ստանանք «Ռայո Վալեկանոյի» հետ առաջիկա ընկերական հանդիպման ընթացքում։

«Մանչեսթերը» մի ամբողջ ամիս ցուցադրում էր հիանալի ֆուտբոլ, որը հնարավորություն է տվել երկրպագուներին ուրախացնել երեք վառ հաղթանակներով։ Այո, թիմը որոշակի դժվարություններ է ապրում պաշտպանությունում, սակայն արդյունավետ հարձակողական գործողությունների շնորհիվ թիմը փայլուն կերպով վերացնում է նկատելի թերությունը։ Հենց հիմա Ջեյդոն Սանչոն առանձնանում է բոլորից։ Ակումբ վերադարձած Անտոնի Մարսիալը նույնպես լավ մարզավիճակում է ու ցույց է տալիս, որ ցանկանում է մնալ թիմում: Սակայն «Ատլետիկոյի» հետ նախորդ խաղում «Մանչեսթերը» մի տեսակ անգույն տեսք ուներ։ Պրեմիեր լիգայի մեկնարկում «Կարմիր սատանաները» միանշանակ պատրաստվում են առավելագույն միավորներ վաստակել։

«Ռայո Վալեկանոն» նույնպես խաղը կառուցում է հարձակումից, ինչն ի սկզբանե սպասելի էր։ Ներքին առաջնության նախորդ մրցաշրջանում «Ռայոն» տուժեց չափից ավելի պասիվության պատճառով։ Ուստի նոր միջոցների ներդրումն անխուսափելի էր։ Տրանսֆերներից հետո թիմը մի փոքր ուշքի եկավ՝ երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի. իսպանացիները կարող են պարծենալ հուլիսին նման վիճակագրությամբ, և կասկած չկա, որ նրանք ունեն հեռուն գնացող նպատակներ։ Մնում է միայն շարունակել աշխատել թերությունների վրա։

Մրցակիցների դասակարգային տարբերությունը տեսանելի է աշխարհի ցանկացած կետից, և ես հավատում եմ, որ սենսացիա չի լինի: Անգլիացիների -1 ֆորայով հաղթանակը հանդիպման լավագույն տարբերակն է։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
19:00/31 հլս
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռայո Վալեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ