«Մանչեսթեր Յունայթեդ» – «Յանգ Բոյզ»․ Ալեքսեյ Սմիրնովի կանխատեսումը

23:55, 08 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Սմիրնովը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Յանգ Բոյզ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Յանգ Բոյզը» միայն մեկ դեպքում կարող է ապահովել տեղը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում․ եթե «Ատալանտան» պարտվի «Վիլյառեալին» և շվեյցարական ակումբը հաղթի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ամենայն հավանականությամբ, երկու իրադարձություներն էլ այլ ավարտ կունենան։

Օլե-Գունար Սուլշերի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդում» դրական փոփոխություններ են նկատվում։ Մանչեսթերյան ակումբն անպարտելի է վերջին 4 խաղում։ Այստեղ մեծ ավանդ ունի Մայքլ Կերիկը։ Հիմա թիմը գլխավորում է Ռալֆ Ռանգնիկը, որն արդեն մեկ խաղ անցկացրել է նոր պաշտոնում։

«Կարմիր սատանաները» Ռանգնիկի գլխավորությամբ առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել են «Քրիսթալ Փելասին»։ Գուցե համեստ հաշիվ է, սակայն խաղի որակի առումով հարցեր չկան։ Բացի այդ, հնարավոր է, որ թիմն ուժերը խնայել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպման համար։ Հասկանալի է, որ այս դիմակայության ֆավորիտի համար ամեն ինչ լուծված է խմբում, բայց փոփոխությունների այս շրջանում, կարծում եմ, «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր է բնավորություն ցուցադրել և ռևանշի հասնել «Յանգ Բոյզի» դեմ առաջին խաղում կրած պարտության համար։

Ենթադրում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում նվազագույնը մեկ գոլ կխփի։

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա
23:55/8 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Յանգ Բոյզ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ