«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վուլվերհեմփթոն»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

18:00, 13 մյս 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Վուլվերհեմփթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 3 խաղերում 2 պարտություն է կրել և ընդամենը 1 գոլ խփել։ Մանչեսթերյան թիմը զիջել է դիրքերը։ Արագություններն այն չեն, ինչ մրցաշրջանի միջին հատվածում։ Արդյունավետությունն էլ այն չէ։ Թիմը պետք է հավաքվի։ Շատ բան կախված կլինի Էրիկ տեն Հագի՝ հոգեբանորեն թիմին պատրաստելու որակներից։

Նրա կատարած աշխատանքն արդյունք էր տալիս, բայց հիմա ինչ-որ բան փոխվել է։ Ժամանակն է ճիշտ խոսքեր գտնել և մոտիվացնել թիմին, այլապես «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է դուրս մնալ լավագույն քառյակից։

«Վուլվերհեմփթոնը» նախորդ տուրում հաղթեց «Ասթոն Վիլային» և ապահովեց իր տեղը ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում։ Կարծում եմ, որ ֆուտբոլիստներն արդեն լիցքաթափված կլինեն և չեն գործի այն կենտրոնացվածությամբ, ինչ նախորդ խաղերում։ Բացի այդ, Լեպոտեգիի թիմը լավ չի խաղում արտագնա հանդիպումներում։

Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/13 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վուլվերհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ