«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 29 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

4 ամիս առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող էր Ուլե Գունար Սուլշերի գլխավորությամբ նվաճել առաջին տիտղոսը, սակայն Եվրոպա լիգայի մասնագետ Ունայ Էմերին չէր կարող զիջել իր «հեղինակային» գավաթը։ Չորեքշաբթի` սեպտեմբերի 29-ին, նորվեգացի մասնագետն ունի ռևանշի հասնելու հնարավորություն։

Ռևանշի հասնելու համար, սակայն, պետք է «Վիլյառեալից» առնվազն լավը լինել, իսկ «Մանկերը» հիմա լավագույն մարզավիճակում չեն։ Դեռևս օգոստոսի կեսից «Յունայթեդը» խնդիրներ ունի։ Թիմը «Սաութհեմփթոնի» հետ խաղում միավորներ կորցրեց ու մի կերպ հաղթեց «Վուլվզին»։ Այդ տեսանկյունից «Յանգ Բոյզից» կրած պարտությունը պատահական չէ։ Դրանից հետո արդյունքները չկարգավորվեցին՝ դուրս մնացին Անգլիական լիգայի գավաթից ու պարտվեցին «Աստոն Վիլային»։ Դրան գումարենք կադրային խնդիրները՝ Ռեշֆորդի ու Մագուաերի բացակայությունը, կստանանք մտահոգիչ պատկեր։

Այնպես չէ, որ «Վիլյառեալը» «թույն» վիճակում է։ Մրցաշարային աղյուսակում «Դեղին սուզանավը» երկրորդ տեսանյակում քարշ է գալիս, իսկ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը սկսել է «Ատալանտայի» հետ ոչ ոքիով։ Բայց կա լուսավոր կետ. Ունայ Էմերիի թիմը մինչև հիմա ոչ մի պարտություն չի կրել։ Եվ դա այն դեպքում, որ առաջին 7 տուրի ընթացքում «Վիլյառեալը» արդեն բաժանվել է խաղաղությամբ «Աթլետիկոյի» ու «Ռեալի» հետ։

Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ «Յունայթեդը» ունի կադրային խնդիրներ, Սուլշերի տղաները միանշանակ ֆավորիտ են և կարծում եմ՝ Ռոնալդուն ու ընկերները կկարողանան վերադարձնել իրենց վստահությունը։

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա
22:45/29 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ