«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ»․ կանխատեսում

23:00, 29 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Վիլյառեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակչում «Վիլյառեալը» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թե՛ այն ժամանակ, թե՛ առավել ևս հիմա, իսպանական թիմը կարգով զիջում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բնականաբար, այս խաղում ֆավորիտը մանչեսթերյան թիմն է, որը վերջին շրջանում վատ արդյունքներ է գրանցում։ 4 պարտություն վերջին 3 խաղում։ Վերջին 2 տնային խաղումը թիմը նույնիսկ գոլ չի կարողանում խփել։

«Վիլյառեալն» էլ նախորդ տուրում 0։0 հաշվով ոչ ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ։ Ունայ Էմերիի թիմն այս խաղում մեծ ճնշման տակ է լինելու։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ապացուցի իր հավակնություններն ու վստահ հաղթանակ տանի այս խաղում, այլապես նորից խոսակցություններ կսկվեն, թե Օլե-Գունար Սուլշերը պետք է լքի զբաղեցրած պաշտոնը։

«Կարմիր սատանաները» պարտվել են նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում և հիմա պետք է վերականգնեն երկրպագուների վստահությունը։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։ Բրունո Ֆերնանդեշի չիրացրած 11 մետրանոցն «Ասթոն Վիլայի» հետ խաղում, Ռոնալդուի վրիպումները, թիմի անհաջողությունները վերջին շրջանում ստիպելու են «Մանչեսթեր Յունայթեդին» այս հանդիպմանը խելահեղ տեմպով և մեծ ցանկությամբ խաղալ։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/29 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ