«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 29 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նախորդ մրցաշրջանի Եվրոպա լիգայի կրկնությունն ենք դիտելու, սակայն մի տարբերությամբ՝ Ուլե Գունար Սուլշերի թիմը խաղալու է տանը և լավ հնարավորություն ունի սեփական երկրպագուների աչքի առջև վրեժխնդիր լինել «Դեղին սուզանավից»։

Պրեմիեր լիգայում «Կարմիր սատանաների» հաղթական շարքը կարճ տևեց։ Նախորդ տուրում «Յունայթեդն» անակնկալ պարտություն կրեց «Ասթոն Վիլայից»։ Մանչեսթերյան թիմը շատ հզոր կազմ ունի, բայց առայժմ կայուն չի խաղում։ Հիշենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում համեստ «Յանգ Բոյզից» կրած պարտությունը։ Սուլշերն առայժմ վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը, սակայն այս ամենը երկար չի կարող շարունակվել։ Նորվեգացի մասնագետը նման կազմով սխալվելու իրավունք չունի, այլևս անհաջողություններն ու սայթաքումները չեն ներվի։

«Վիլյառեալը» շատ բարդ թիմ է։ Ունաի Էմերին վարպետորեն է խաղ կառուցում ըստ մրցակցի։ Լա լիգայում «Դեղիններն» ընդամենը 1 հաղթանակ ունեն, սակայն մեկնարկային 6 տուրերում ոչ մի անգամ չեն պարտվել։ Նախորդ տուրում բասկ մասնագետի կոլեկտիվը Մադրիդում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ռեալի» հետ և վստահ է մեկնում Անգլիա։

Հյուրերի գլխավոր կորուստը, թերևս, հարձակման առաջատար Ժերար Մորենոն է, որը վնասվածք ունի և չի մասնակցի հանդիպմանը։ Բայց լուրջ խնդիր ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նույն պատճառով բացակայելու է թիմի ավագ Հարի Մագուայերը։

«Մանկունյացիները» տանը պարտավոր են հաղթել, այլապես խմբից դուրս գալը դժվար կլինի։ Այնպես որ, կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի, իսկ «Վիլյառեալը» գոլ չի խփի։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2.50 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/29 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ