«Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Բրոմվիչ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 01 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Բրոմվիչ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն: 

«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին շարունակում է պայքարը լավագույն քառյակում տեղ գտնելու համար, սակայն դեպքերի հաջող զարգացման դեպքում անգամ կարող է էլ ավելի բարձրանալ, թեպետ չեմպիոնության հասնելը բավական բարդ կլինի, քանի որ մնացած 8 խաղերում «Չելսին» պետք է որ կարողանա պահպանել իր առավելությունը: Իսկ ահա «Վեսթ Բրոմվիչն» այս մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիս և հիմա փորձում է իր համար ապահովել եվրոպական աշունը հաջորդ մրցաշրջանում: Վերջերս թիմը կարողացավ 3:1 հաշվով հաղթել «Արսենալին», ինչի շնորհիվ, ի դեպ, «Յունայթեդը» կարողացավ մեկ հորիզոնականով ավելի վեր բարձրանալ:

Առաջիկա խաղում որակազրկման պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չեն լինի Անդեր Հերերան ու Զլատան Իբրահիմովիչը: Բացի այդ, Անգլիայի ազգային հավաքականից վնասվածքով են վերադարձել Ֆիլ Ջոնսն ու Քրիս Սմոլինգը: Պոլ Պոգբան ևս վնասվածք ունի, Մարուան Ֆելայինին վատառողջ է, իսկ ահա այս պահին թիմին շատ պետք կգար Բաստիան Շվայնշտայգերը, սակայն ամենաանհարմար պահին «Յունայթեդը» նրան վաճառեց ու ուղարկեց ԱՄՆ: Փոխարենը՝ հասցրել է ապաքինվել Ուեյն Ռունին, և կարող է այնպես ստացվել, որ նա նույնիսկ դուրս գա հիմնական կազմում: Ի դեպ, Ռունին լավ վիճակագրություն ունի «Վեսթ Բրոմի» դեմ խաղերում՝ վերջին 10 հանդիպումներում նա դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ինչ վերաբերում է «Վեսթ Բրոմվիչին», ապա Տոնի Պուլիսը ոչ մի կերպ չի կարողանա հույսը դնել Մեթ Ֆիլիպսի վրա, ով լավագույնն է գոլ+փոխանցում տարբերակով: Թիմի հիմնական կազմում չի լինի նաև Նասեր Շադլին, իսկ Սալոմոն Ռոնդոնը հավաքականից միայն երեկ է վերադարձել: Դժվար թե նա խաղա առաջին րոպեներից: Փոխարենը՝ հիմնական կազմում մենք կարող ենք տեսնել Եվրոյի հերոսներից մեկին՝ ուելսցի Ռոբսոն-Կանուին:

Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն ինչ անելու է հաղթանակի համար և, ըստ երևույթի, կհասնի դրան: Պետք է որ այդ հաղթանակը բավական վստահ լինի: Այդ պատճառով ընտրում եմ 2,05 գործակցով «Մանչեսթեր Յունայթեդի» (-1,5) ֆորայով հաղթանակը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 30-րդ տուր
18:00/1 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ