Մանչեսթեր Յունայթեդ — Վեստ Բրոմվիչ
Ողջույն Անգլիական ֆուտբոլի սիրահարներին։ Վաղը՝ Երևանի ժամանակով 18:00-ին, Պրեմյեր լիգայի շրջանակներում մրցելու են Մանչեսթեր Յունայթեդն ու Վեստ Բրոմվիչը։
Այս տուրից առաջ “Կարմիր Սատանաները” արտագնա խաղում հաղթանակ տանելով Միդլսբրոյի նկատմամբ, վերջապես բարձրացան 5-րդ հորիզոնական և Չեմպիոնների լիգայի գոտուց ետ են մնում 4 միավորով։ Եթե հաշվի առնենք նաև բաց թողնված հանդիպումները, Ժոզե Մոուրինյոի սաները արդեն քառյակի մեջ են, բայց այդ բաց թողնված հանդիպումները դեռ պետք է խաղալ և հաղթել։ Այս խաղին Հոնոն և ընկերնեը մոտենում են ոչ ամբողջական մարտական կազմով և այդ կորուստները հիմնականում կանդրադառնան հարձակման գծին։ Բացակայում են Իբրահիմովիչը, Էրեռան, Սմոլինգը և Պոգբան։ Տակտիկական փոփոխություն չի կանխատեսվում, հնարավոր է մեկնարկային կազմում տեսնենք Մարսիալին կամ Լինգարդին։ Տնային խաղերում Մանչը հանդես է գալիս շատ վստահ և կարիք չի լինում ջախջախել մրցակիցներին, այս խաղում ևս Ժոզեն կնախընտրի էկոնոմ ռեժիմը, նամանավանդ, որ ֆուտբոլիստները մասնակցելով իրենց ազգային հավաքականների խաղերին ավելի շատ են հոգնում երկար թռիչքներից։
“Կեռնեխները” (Дрозды) գրավում են միջին դիրքերը մրցաշարային աղյուսակում իսկ միավորների հիմնական պաշարը հավաքում են տնային խաղերում։ Պյուլիսի սաները բավական գրագետ խաղ են ցուցադրում և արժանիորեն գրավում են 8-րդ տեղը։ Այս հանդիպումից առաջ հաղթեցին Արսենալին, բայց Արսենալը վերջին խաղերում ակնհայտորեն թույլ է և աջ ու ձախ միավորներ է բաժանում։ Ընդհանուր առմամբ Վեսթի խաղը Գրանդերի դեմ այս տարի չի ստացվում, այն էլ հյուընկալվելիս։
Նորից առաջարկում եմ իմ շատ սիրելի կոմբո խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: