«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 27 օգս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է ԱՊԼ-ի 2018-19 թթ․-ի մրցաշրջանի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը արդյունավետ չի ստացվի, ու հյուրերն էլ չեն պարտվի։ 

Ավելի բարդ հանդիպում կանխատեսելու համար երևի թե դժվար կլիներ պատկերացնելը: Երկու թիմերն էլ մրցաշրջանի մեկնարկին մոտեցել են կիսատ-պռատ, թերի վիճակում: Սակայն տրամադրության տեսանկյունից ավելի շահեկան են «Տոտենհեմի» դիրքերը: Մոուրինյոյին այս պահին չի քննադատում միայն ալարկոտն ու մեր հարևանը Ժենիկ տատը, որը չի ճանաչում Ժոզեին:

«Բրայթոնին» 2։3 հաշվով պարտվելուց հետո Մոուրը կկատարի փոփոխություններ: Մասնավորապես, հարձակման գիծ կվերադառնա Ալեքսիս Սանչեսը: Սպասվում է նաև Անտոնիո Վալենսիայի վերադարձը: Դրանից մեծ բան է կախված․ եթե էկվադորցին չխաղա, աջից նորից կլինի Յանգը, ինչը կհանգեցնի աղետի:

«Տոտենհեմն» ունի միայն մեկ կորուստ: Ասիական խաղերին մեկնելու պատճառով թիմից բացակայում է Հյոն Սոն Մինը: Մյուս առաջատարները շարքում են:

Ենթադրում եմ, որ նման պարագայում «խցանները» դիտարկվում են որպես աննշան ֆավորիտ, սակայն «Օլդ Թրաֆորդի» գործոնը չմոռանանք: Կարծում եմ՝ գոլեր էլ քիչ կլինեն:

 

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ 2018-19․3-րդ տուր
23:00/27 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ