«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթել վերջին 2 խաղերում։ ԱՊԼ-ում թիմը գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Քրիսթալ Փելասի» հետ, իսկ Եվրոպա լիգայի խաղում չի հաղթել «Տվենտեին» (1:1): Այս արդյունքը չի կարող գոհացնել ո՛չ երկրպագուներին, ո՛չ ակումբի ղեկավարությանը։ «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը 200 մլն ֆունտ ստեռլինգից ավելի գումար է ծախսել տրանսֆերների վրա, սակայն արդյունքները դեռ չեն տպավորում։
«Տոտենհեմն» «Արսենալին» և «Նյուքասլին» պարտվելուց հետո 3 անընդմեջ հաղթանակ է տարել։ Եվրոպա լիգայում լոնդոնյան թիմը կարողացավ 3։0 հաշվով ջախջախել «Քարաբաղին»՝ չնայած 8-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։
Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը», 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի և 1 անգամ հաղթել է «Տոտենհեմը»։ Վերջին 3 խաղերում «Տոտենհեմը» չի պարտվել «Մանչեսթեր Յունայթեդին»։
Լոնդոնյան թիմի կազմում լավ խաղ են ցուցադրում Սոնն ու Սոլանկեն։ Կարծում եմ, որ նրանք կարող են անակնկալ մատուցել տանտերերին։
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ վատ հանդիպում անցկացրեց «Տվենտեի» հետ։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին, բայց ինձ թվում է, որ հյուրերը նվազագույնը չեն պարտվի այս խաղում։
Ընտրում եմ «Տոտենհեմը» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 1․65 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: