«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Ինձ թվում է, որ այս խաղը կարող է ամենադիտարժան հանդիպումներից մեկը լինել այս տուրում։ Ես հավատում եմ հյուրերին։ «Տոտենհեմի»՝ մրցաշարային աղյուսակի միջին հատվածում լինելը չի արտացոլում թիմի հնարավորությունները։ Նրանք շարունակում են հիանալի և հետաքրքիր խաղ ցուցադրել, շատ են գոլային պահեր ստեղծում։ Հիմա թիմն ավելի լավ տեսք ունի առանց գնդակի խաղի ժամանակ, քան նախորդ մրցաշրջանում։ Կարելի է ասել, որ պարզապես բախտը չի ժպտում «Տոտենհեմին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է, չնայած գուցե ավելիին է արժանի։ Ընդհանուր առմամբ, «Տոտենհեմն» ավելի լավ պատրաստված թիմի տեսք ունի։ «Մանչեսթեր Յունայթեդը» քայլ առաջ է կատարել, սակայն դեռ այն թիմի նման չէ, որը կարող է պայքարել ԱՊԼ-ի լավագույնների հետ։ Իսկ «Տոտենհեմն» այդ թիմերի շարքում է։
«Տոտենհեմը» հաղթել է վերջին 3 խաղերում և խփել է 8 գոլ։ Եվրոպա լիգայի խաղարկության առաջին խաղում թիմը 7-րդ րոպեին մնացել էր 10 հոգով, սակայն կարողացել էր խոշոր հաշվով հաղթանակ տանել։ Այսպիսի հաղթանակները լրացուցիչ էներգիա են հաղորդում մյուս խաղերի համար։
Ընտրում եմ «Տոտենհեմը» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․89 գործակցով։ Ընտրում եմ նաև «Տոտենհեմի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․94 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: