«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 04 դկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ման․ Յունայթեդ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության կենտրոնական հանդիպուներից մեկը նախատեսված է «Օլդ Թրաֆորդում»․ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմավորելու է Լոնդոնի «Տոտենհեմին»։ Խաղի մեխն, անկասկած, Ժոզե Մոուրինյոյի վերադարձն է մարզչական աշխատանքին ու մասնավորապես՝ Անգլիա։

«Յուրահատուկ» պորտուգալացու օրոք «Տոտը» պարզապես «խզարում է»՝ աջ ու ձախ պատժելով բոլոր մրցակիցներին՝ 3 խաղ, 3 հաղթանակ։ Ընդ որում, այլևս չենք կարող ասել, որ նոր ակումբում ևս Ժոզեն «ավտոբուս է վարում»․ նրա «Տոտենհեմը» անընդմեջ գոլ է խփում, անգամ գոլ է բաց թողնում։ Մի խոսքով ամեն ինչ հետաքրքիր է։ Ժոզեն որպես այդպիսին, լուրջ կորուստներ չունի։ Բոլոր խաղացող տղաները պատրաստ են։

Իսկ ահա Օլե Գունար-Սուլշերի օրերը Մանչեսթերում, գուցե, հաշված են։ Բրիտանական մամուլը գրում է, որ նորվեգացի մասնագետը կարող է հեռացվել պաշտոնից, եթե տանը պարտվի «Տոտենհեմին»։ Իսկ եթե հաշվի առնենք, որ «կարմիր սատանաները» ստիպված են լինելու խաղալ առանց Պոլ Պոգբայի ու Մակտոմինայի։ Հարձակման գծում թեպետ, նկատվում է արդյունավետություն, բայց պաշտպանությունում լրիվ բաց դռների օր է։

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, «Յունայթեդը» էլի չի հաղթի, բայց գոլեր հավանաբար կտեսնենք։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմյեր Լիգա
23:30/4 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0