«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սթոք Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիական Պրեմյեր Լիգան շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Բոլորին թվում էր, որ հավաքելով աստղային կազմ, «Մանչեսթեր Յունայթեդը» պիտի բոլոր մրցակիցներին հաղթեր կես քայլքով ու աչքերը փակ: Սակայն ամեն ինչ գնում է լրիվ հակառակ հունով: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը խաղում է իր հարազատ ու սիրելի ոճով` դանդաղ ու անհետաքրքիր: «Սթոք Սիթին»` սատանաների հաջորդ մրցակիցը, ամենևին էլ «բարի պտուղ չէ»:
Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը ոչ մի կերպ չի կարողանում բարձրանալ իր համար սովորական մակարդակի: Ֆուտբոլիստները դեռևս չեն ցուցադրում իրենց խաղը: Միայն Զլատանն է, որ ստաբիլ իր աշխատանքը կատարում է: Առաջիկա խաղում Ժոզե Մոուրինյոն վերջապես կկարողանա հույս դնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա: Նրա ներկայությունն իսկապես մեծ ուժ կլինի «Յունայթեդի» համար: Աջ եզրում նա ավելի լավ կզգա իրեն քան Ջեսսի Լինգարդը: Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Մնում է մարզավիճակ հավաքել: Եթե նրանք խաղան այնպես, ինչպես դա արեցին «Զարյայի» հետ խաղում, պարտությունը կլինի անխուսափելի:
Զարմանալի է, բայց «Սթոքն» այս պահին մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է` իր ակտիվում չունենալով ոչ մի հաղթանակ: Եվ դա այն պարագայում, որ թիմում խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վիլֆրիդ Բոնին, Պիտեր Կրաուչն ու Ջերդան Շաքիրին: Գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի օրերը հաշված են, եթե առաջիկա խաղերում թիմը հաղթանակ չտանի: «Յունայթեդի» դեմ դա անելը հեշտ չի լինի, բայց եթե հաշվի առնենք տիտղոսակիր մրցակցի ներքին խնդիրները, հնարավոր է նաև հաղթանակ տանել հյուրընկալվելիս: Առայժմ բացակայում է միայն Իբրահիմ Աֆելայը, իսկ Չառլի Ադամը նոր է ապաքինվում:
Միշտ դժվար է կանխատեսում անել «Մանչեսթեր Յունայթեդի» վերաբերյալ, քանի որ երբեք չես կարող գուշակել «յուրահատուկի» մտքի թռիչքը: Մնում է հուսալ, որ գոնե արդյունավետ ֆուտբոլ կլինի:
Համաձա՞յն եք կանխատեսման հետ, քվեարկեք ներքևում, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: