«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա» Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:45, 13 մրտ 2018
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետը երկու խաղադրույք է առաջարկում երեքշաբթի երեկոյան «Օլդ Թրաֆորդում» կայանալիք հանդիպման համար։ 

https://www.youtube.com/watch?v=NyNPXkSsrqs

Ողջույն բոլորին։

Ես Արթուր Պետրոսյանն եմ, և սա իմ կանխատեսումն է ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա» պատասխան հանդիպման վերաբերյալ։ «Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին»։ Հիասքանչ հանդիպում անցկացրին։ Կարելի է ասել, որ Մոուրինյոն ինը հնարավորից առաջին անգամ հաղթեց Կլոպին։ Այո՛, թիմի երկրպագուների մեծ մասը դժգոհ է, թե ինչպես է խաղում թիմը, սակայն ամեն դեպքում այդ խաղը արդյունք է բերում։ Այդպիսի պաշտպանողական ֆուտբոլը իրենց թիմը համար չէ։ Այդպես են կարծում «մանկունյանցիները»։

Ինչ վերաբերում է գալիք խաղին։ Ոչ-ոքին դրսում, այն էլ 0։0-ն միշտ էլ այսպես ասած տհաճ հաշիվ է, քանզի եթե հիմա «Սևիլյան» աչքի ընկնի թեկուզ մեկ անգամ, արդեն «Յունայթեդը» ստիպված կլինի խփել երկու գնդակ։ Եթե «Սևիլյան» խփի երկու գնդակ, ապա տանտերերին անհրաժեշտ կլինի արդեն խփել երեք գնդակ։ Ելնելով այս ամենից, ելնելով նրանից, որ Ժոզեն միշտ զգուշավոր խաղ է խաղում այն բոլոր թիմերի դեմ, որոնք իրենցից ինչ-որ բան ներկայացնում են, պետք է նաև նայել խաղադրույքներին։

Ես կարծում եմ, որ առաջին կեսում երկու կողմերից էլ զգուշավոր ֆուտբոլ կտեսնենք։ «Սևիլյան» դա շատ լավ հասկանում է։ Իհարկե նրանք տեսել են «Լիվերպուլի» դեմ խաղը, որտեղ «Յունայթեդը» գրագետ պաշտպանվեց, ստեղծեց երկու գոլային պահ, երկու գնդակ խփեց և հաղթեց։ Արժի նաև փաստել Ռեշֆորդի վերադարձը հիմնական կազմ և միանգամից անգլիացին կարողացավ դուբլի հեղինակ դառնալ։ Առաջին խաղակեսը իսկապես զգուշավոր կլինի երկու թիմերի կողմից, և ես առաջարկում եմ խաղադրույք առաջին կեսի տոտալը քիչ (1) գոլից 1,95 գործակցով։ Նաև կարելի է ռիսկի դիմել և խաղադրույք կատարել առաջին կեսում ոչ-ոքի արդյունքի վրա։ Սահմանված է 2,25 գործակիցը։

Եթե հետո խփվեն գոլեր, ապա արդեն ամեն ինչ կարող է փոխվել և այլ գոլեր ևս կարող են գալ։ Եթե խփի «Յունայթեդը», «Սևիլյան» ստիպված կլինի վերադարձնել կորցրածը, եթե խփի «Սևիլյան», վերջապես մեծ ուժերով ստիպված առաջ կշարժվի «Յունայթեդը», քանզի նրանց արդեն երկու գնդակ պետք կլինի խփել։ Դա մենք կռահել չենք կարող, իսկ այն, որ առաջին կեսում մաքսիմալ զգուշավոր խաղ է լինելու, դա գրեթե հաստատ է։

Ձեզ հետ էր Արթուր Պետրոսյանը հատուկ «Բուքմեյքերների ռեյտինգի» համար։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա 2017-18․ 1/8 եզրափակիչ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա 2017-18․ 1/8 եզրափակիչ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ