«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 13 մրտ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա» պատասխան հանդիպման վերաբերյալ (առաջին խաղը՝ 0:0)։ Հայազգի փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն 1 կամ ավելի գնդակի տարբերությամբ:

Անդալուսիայում գոլազուրկ ոչ-ոքիից հետո «ՄՅու»-ն բախվեց մի շարք խնդիրների: Մասնավորապես մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և կիսապաշտպան Պոլ Պոգբան կոնֆլիկտ ունեն: Պոգբան, ըստ Մոուրինյոյի, մի քանի հանդիպում լավ չանցկացրեց, բայց «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը վերջ դրեց այդ խոսակցություններին, քանի որ ֆրանսիացին ու Մոուրինյոն խաղից հետո գրկախառնվեցին: Ոմանք ասում են, որ դա ձևական էր, բայց փաստը մնում է փաստ: Այս կոնֆլիկտի ավարտը թույլ կտա մանչեսթերյան ակումբին վստահ խաղ անցկացնել «Սևիլիայի» հետ, մանավանդ, որ թիմն այս հանդիպմանը մոտենում է հաղթանակների շարքով:

Նորից սկսել է արդյունավետ խաղ ցուցադրել Ռեշֆորդը, ով կլինի թիմի գլխավոր հույսն առաջիկա խաղում: Լուկակուի վրա առանձնապես հույս դնել պետք չէ, որովհետև նա նոր է սկսել թոփ ակումբներին գոլեր խփել: Կարծում եմ, որ Ռեշֆորդն է առաջ տանելու իր թիմին:

Կանխատեսումս «ՄՅու»-ի հաղթանակն է 1 կամ ավելի գնդակի տարբերությամբ. «Հանդիկապ: «Ման. Յունայթեդ» (-1)»՝ 1,87 գործակից:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ