«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 13 մրտ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա» պատասխան հանդիպման վերաբերյալ (առաջին խաղը՝ 0:0): Նա կարծում է, որ Մոուրինյոյի թիմն առնվազն 2 գոլ կխփի:

Պատասխան խաղից առաջ 0:0-ն լավագույն արդյունքը չէ թիմերի համար: Ամեն դեպքում, Ժոզե Մոուրինյոյի բավական հանգիստ մարտավարությունը պետք է որ աշխատի: «Լիվերպուլի» դեմ տարբեր «Մանչեսթեր Յունայթեդ» տեսանք երկու խաղակեսում, նույնը՝ «Քրիսթալ Փելասի» դեմ:

«Սևիլիան» Լա Լիգայում ուժեղ թիմերի դեմ արտագնա խաղերում վատ է հանդես գալիս՝ պարտություն «Ռեալից» և «Բարսելոնայից»: Բացի այդ, եկեք չմոռանանք, որ անդալուսցիները 5 գոլ բաց թողեցին «Սպարտակից» և «Աթլետիկոյից»:

Կարծում եմ, որ տանտերերը կհաղթեն, բայց մեկ գնդակը դժվար թե դրա համար բավարար լինի: Հանգիստ լինելու համար «կարմիր սատանաները» պետք է գոնե երկուսը խփեն: Հետևաբար առաջարկում եմ խաղադրույք կատարել Մոուրինյոյի թիմի տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,65 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ