«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:05, 17 փտր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԵԼ-ի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, տանտերերը ոչ այնքան գոլառատ խաղում կհաղթեն:

Եվրոպա lիգայի այս տարվա խաղարկության 1/16 եզրափակիչի զույգերը բավական խոստումնալից են: Թիմեր կան, որոնք դեռևս պատմականորեն սկզբունքային մրցակցություն ունեն միմյանց հետ: Այդ առումով իհարկե հետաքրքիր կլինի հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Սենտ Էտյենի» միջև դիմակայությանը: Թեպետ ֆավորիտն այստեղ առավել քան ակնհայտ է, բայց պետք չէ մոռանալ, որ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի կրտսեր եղբայրը հանդես է գալիս հենց «Սենտ Էտյենում»:

Անգլիական ակումբը զգալիորեն ուժեղացրել է իր խաղը համեմատած մրցաշրջանի աշնանային հատվածի հետ: Թիմը հաղթանակը հաղթանակի հետևեից է տանում ու զգալիորեն մոտենում չեմպիոնլիգյան բաղձալի ուղեգիր տվող լավագույն քառյակին: Սակայն ինչպես գտնում են մասնագետներն ու երկրպագուները՝ հաջորդ տարի (եմպիոնների լիգայում հայտնվելու լավագույն տարբերakը Եվրոպա lիգայում հաղթանակ տոնելն է: Դրանով «Յունայթեդը» կկոտրի մի շատ քարացած կարծրատիպ, համաձայն որի, անգլիական ակուբները ուշադրություն չեն դարձնում Եվրոպա լիգային կամ eվրոպական մրցասպարեզում հանդես գալու համար շատ թույլ են: Թիմում լուրջ կորուստներ չկան: Մայքլ Կարիկի վնասվածքը նրան թույլ չի տա մասնակցել այս խաղին, բայց առանց նրա էլ «Յունայթեդը» յոլլա կգնա:

Ֆրանսիական ակումբը նախորդ մրցաշրջանում գերազանց ելույթների հաշվին հասավ հին մայրցամաքի ակումբային մրցաշար: Այստեղ կանաչ թիմի արկածները շարունակվում են: Առհասարակ այս ակումբը երբեք էլ լուրջ սուպեր աստղեր չի ունեցել վերջին տարիներին: Թերևս ամենավառը եղել է գաբոնցի Պյեր էմերիկ Օբամեյանգը: Հիմա թիմում հստակ առաջատար չկա: Ամեն ինչ հիմնված է թիմային գործողությունների վրա: Դրա հաշվին կարելի է հաղթել ցանկացած մրցակցի, ինչպես դա արեց անցած տարի «Լեսթերը»:

Խաղադրույք — Հ1 և 3,5 քիչ – 1.82 գործակից

Օրդինար: Հաղթած
ԵԼ, 1/16 եզրափակիչ
00:05/17 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ