«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն». Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը

00:05, 17 փտր 2017
Մոսկվայի «Դինամոյի» և «Սպարտակի» նախկին պաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բուբնովը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ հյուրերը կհաղթեն (-1,5) ֆորայով:

Այս զույգում ամեն ինչ պարզ է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է առանց խնդրի անցնի ֆրանսիական ակումբին: Ավելին, կարծում եմ, որ անգլիական ակումբը մրցաշարի ֆավորիտներից մեկն է: Այս խաղում սպասում եմ մանչեսթերցիների վստահ հաղթանակին: Տարբերությունը կարող է լինել և 2 գնդակով, և 3: Այդ պատճառով էլ տանտերերի (-1,5) ֆորայով հաղթանակը պետք է աշխատի:

Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար կարևոր է երկրպագուների առաջ բարձրացնել սեփական վարկանիշը: Թիմն այժմ պայքարում է ՉԼ-ի ուղեգրի համար, բայց կարող է այնպես ստացվել, որ «կարմիր սատանաները» չհայտնվեն քառյակում: Այդ դեպքում Եվրոպա լիգայում հաղթելը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերելու միակ շանսը կլինի, այնպես որ, կասկած չկա՝ «Յունայթեդն» այս դիմակայությանը շատ լուրջ կվերաբերվի:

Օրդինար: Հաղթած
ԵԼ, 1/16 եզրափակիչ
00:05/17 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սենտ Էտյեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ