Մանչեսթեր Յունայթեդ — Սելտա Վիգո

23:05, 11 մյս 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի և մասնավորապես Հենրիկ Մխիթարյանի երկրպագուներին։ Այսօր Մանչեստրը խաղում է Սելտայի հետ սեփական դաշտում և փորձելու է հասնել դրական արդյունքի։ Իսկ դրական արդյունք կհամարվի միայն եզրափակիչի ուղեգրի ձեռք բերումը։ Ինչու՞ եմ ես խոսում երկխաղյա արդյունքի, այլ ոչ թե այս խաղի ելքի․ դրա համար կան մի քանի պատճառներ։
Մոուրինյոյի համար կարևոր չէ խաղի ելքը, նա ունի միայն մի նպատակ, դուրս գալ Չեմպիոնների Լիգա, իսկ դրա համար պետք է դեռ մտնել եզրափակիչ։ Առաջին խաղում տարած հաղթանակը լավ հնարավորություններ է տալիս Մանչին դուրս գալ հաջորդ փուլ, բայց մի շտապեք Սելտային դուրս նետել մրցավազքից, “Կելտերը” այսօր կռիվ են տալու։
Սելտան վաղուց արդեն չի պայքարում Լա Լիգայում, և նույնպես կենտրոնացված է միայն Եվրոպա Լիգայի վրա։ Եթե նայենք այս մրցաշրջանի խաղարկությունը, ապա ստացվում է, որ Սելտան փլեյ-օֆֆում արտագնա խաղերը ավելի լավ է անց կացնում, քան տնայինները։ Տեսեք ինքներդ՝ հաղթանակներ Շախտյորի և Կրասնոդարի դեմ, ոչ-ոքի Բելգիական Գենկի հետ։ Ընդ որում այդ հաղթանակների շնորհիվ էլ Իսպանացիները անցան հաջորդ փուլ։
Մոուրինյոն այս ամենը հասկանում է և չի նետվի հաղթանակի ետևից, ավելի հեշտ է հերթական անգամ ոչ-ոքի խաղալ և հանգիստ անցնելեզրափակիչ։
Շնորհակալություն, դիտեք ֆուտբոլը և երկրպագեք ճիշտ ակումբների։

Օրդինար: Չխաղարկված
23:05/11 մյս
Մանչեսթեր Յունայթեդ - Սելտա Վիգո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ