«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սելտա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:05, 11 մյս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սելտա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում հյուրերը չեն պարտվի: 

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ հյուրընկալվելիս, և այժմ «Սելտայի» շանսերին արդեն ոչ ոք չի հավատում: Բայց, իմ կարծիքով, վաղ է հաշվից դուրս հանել իսպանացիներին: «ՄՅՈՒ»-ն այս մրցաշրջանում այնքան անգամ է արդեն հուսախաբ արել իր երկրպագուներին, որ վաղաժամ նրանց եզրափակչի ուղեգիր տալ չէի շտապի: «Սելտային» ինչ-որ առումով ավելի հարմար է խաղալ հյուրընկալվելիս: Դժվար թե տանը ևս «ՄՅՈՒ»-ն ամբողջովին փակվի: «Սելտան» կարող է հույսը դնել հակագրոհների վրա: Հենց արտագնա խաղերն օգնեցին Վիգոյի թիմին անցնել այն փուլերը, որում հանդիպեցին «Շախտյորի» ու «Կրասնոդարի» հետ: Անհնարին ոչինչ չեմ տեսնում նրանում, որպեսզի «Սելտան», օրինակ, չպարտվի «Օլդ Թրաֆֆորդում»: 1:1 հաշիվը նույնիսկ շատ իրական է: Եկեք հիշենք, թե ինչպես «ՄՅՈՒ»-ն տանջվեց «Անդերլեխտի» հետ: Ինձ չի թվում, որ «Սելտան» ավելի թույլ է:

Ռիսկի եմ դիմում առաջարկել տարբերակ, որ «Սելտան» չի պարտվի պատասխան խաղում:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 1:0)
23:05/11 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ