«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սելտա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
https://youtu.be/apH7rE748PY
Ողջույն բոլորին: «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սելտա»: Նայել եմ գործակիցները: Ինձ թվում է, որ «Սելտան» մի փոքր թերագնահատված է: «Սելտան» չի պատրաստվում ձեռքերը վայր գցել ու դադարել պայքարել: «Սելտան» անելու է այն ամենը, ինչ կարողանում է: Հնարավոր է, որ նրանց մոտ ինչ-որ բան ստացվի:
Համենայն դեպս գալիսիացի լրագրողները, խաղացողները և մարզիչները հիշում ու խոսում են այն մասին, որ Եվրոպա լիգայի այս խաղարկությունում նրանք տնային խաղում արդեն 0:1 պարտվել են ավելի ուժեղ թիմի, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, բայց հյուրընկալվելիս հաղթեցին և անցան հաջորդ փուլ: Նրանք նկատի ունեն «Շախտյորի» նկատմամբ հաղթանակը: Չեմ պատրաստվում վիճել այն մասին, թե ով է ավելի ուժեղ՝ «Շախտյորը», թե «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ամեն դեպքում տնային խաղում 0:1 հաշվով պարտության փաստը չի զրկում շանսերից, և մի անգամ այդպիսի իրավիճակում նրանք արդեն պատվով դուրս են եկել հաջորդ փուլ:
«Սելտան» ամեն հնարավորն անելու է, որպեսզի կրկնի այս արդյունքը: Ինձ թվում է, որ «Սելտայի» շանսերը քիչ են, բայց թիմը թերագնահատված է, այդ պատճառով խաղադրույք եմ կատարում «Սելտայի» (+1) ֆորայի վրա: Ինձ թվում է՝ լավ գործակից է:
Երկրորդ իմ խաղադրույքը՝ տոտալ 2,5 գնդակից շատ: Կարծում եմ, որ արդյունավետ խաղ կլինի: Բոլոր նախադրյալները կան, որպեսզի մենք երեք գնդակ տեսնենք: Միշտ ինչ-որ մեկը, հիմնականում «Սելտան», շտապելու է հետ բերել կորցրածը: Դա հանգեցնում է գոլային պահերի երկու թիմերի դարպասների մոտ, այդ պատճառով եվրագավաթների պատասխան խաղերում շատ գոլեր են խփվում: Կարծում եմ, որ այս խաղում ևս մեծ քանակությամբ գոլերի լավ շանսեր կան:
Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: