«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին կրկին կհաջողվի գոլի հեղինակ դառնալ: 

Կենտրոնական հանդիպումներից մեկը կբացի անգլիական Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի ծրագիրը: «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում իրար հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սաութհեմփթոնը»՝ սատանաներն ընդդեմ սրբերի: Եթե հաշվի առնենք, թե ինչպես են անցկացրել այս թիմերն անդրանիկ տուրը, հանդիպման ֆավորիտի անունը պարզ է դառնում արդեն առաջին հայացքից, սակայն եթե թերթենք վիճակագրությունը, ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ կթվա:

Ժոզե Մոուրինյոյի վերադարձն անգլիական Պրեմիեր լիգա ֆանստաստիկ չեմ համարի, որովհետև համեմատաբար ավելի թույլ ու անօգնական «Բորնմութի» հետ խաղում «կարմիր սատանաները» ոչ մի այլմոլորակային ֆուտբոլ չցուցադրեցին: Սակայն կարևորն արդյունքն էր՝ վստահ հաղթանակ զուտ կարգի հաշվին: Այդ խաղում հիանալի տպավորություն թողեց Անտոնի Մարսիալը, ով կատարեց երկու գոլային փոխանցում, ինչպես նաև ԻՆՔԸ: Զլատանը շարունակեց իր համար սովորական դարձած ավանդույթը՝ աչքի ընկնել մրցաշարի անդրանիկ տուրում:
Կադրային առումով «Ման. Յունայթեդում» ամեն ինչ իդեալական է: Որակազրկումից ազատվել են Քրիս Սմոլինգն ու աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ Պոլ Պոգբան: Սակայն եթե Սմոլինգի հարցում կարելի է քննարկել, ապա ֆրանսիացին ամենայն հավանականությամբ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ու խաղադաշտ դուրս կգա երկրորդ կեսում՝ երկրպագուներից ստանալու ծափահարությունների հսկա չափաբաժին:

Անգլիայի վերջին մի քանի առաջնությունների ամենահետաքրքիր ու տարբերվող թիմերից մեկն իրեն բավական լավ է զգում Մանչեսթերում: 1988 թվականից «Օլդ Տրաֆֆորդում» հաղթանակի երես չտեսած թիմին հանկարծակի հաջողություն բերեց Լուի Վան Գալի նշանակումը «կարմիր սատանաների» մարզչի պաշտոնում: «Սաութհեմփթոնը» կարողացավ այդ ընթացքում 2 արտագնա հաղթանակ տանել տիտղոսակիր մրցակցի նկատմամբ: Եվ ահա Կլոդ Պյուելի թիմը կարող է 3-րդ պարտությունը ընծայել մրցակցին՝ դառնալով նման ցուցանիշի հասած 2-րդ թիմը միայն: Սակայն եթե հաշվի առնենք թե ինչ խնդիրներ ունի հիմա «Սաութհեմփթոնը»՝ պարզ կդառնա՝ նման արդյունքի հասնելու համար պարզապես ֆուտբոլ խաղալը քիչ կլինի:
Ռայան Բերտրանն ու Ֆլորին Գարդոշը բացակայում են, իսկ Գրացիանո Պելեի, Մանեի ու Վանյամայի վաճառքից հետո թիմի հարձակման գիծն աղքատացել է: Միակ հույսը մրցաշրջանի առաջին՝ «Ուոտֆորդի» հետ խաղում ոչ ոքի կորզած Նաթան Ռեդմոնդն է:

Մանկունիանցիների հաղթանակը կասկած չի հարուցում: Թիմը հիանալի մարզավիճակում է, կադրային խնդիրներ չկան, հանդիպումը սեփական հարկի տակ է, մրցակիցն էլ հոգեվարքի մեջ է: Էլ ինչ է պետք հաղթանակի համար՝ իհարկե Զլատանի արդյունավետությունը:

Խաղադրույք՝ Իբրա-կադաբրայի գոլը 1,94 գործակցով:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 2-րդ տուր
23:00/19 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ