«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

19:00, 23 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Նախորդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում «Մանչեսթերի» բախտը իսկապես բերեց: Բախտը բերեց գոլ բաց չթողնելու եւ խփելու դեպքում: Ընդհանուր առմամբ, հաջողությունը ուղեկցեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Դե Խեան ուղղակի հիասքանչ գործեց, բայց համոզված չեմ, որ այսօր եւս հաջողությունը կուղեկցի Վան Գալի ֆուտբոլիստներին: Վերջին տուրերում «Սաութհեմփթոնի» հետ ամեն ինչ կարգին է: Վերջին երկու տուրերում թիմը նույնքան հաղթանակ է տարել (ընդհանուր 5:0 հաշվով): Վերջապես, հարձակումը ամբողջովին աշխատեց:

Բուքմեյքերները չեն սպասում գոլերի փոխանակման, բայց ես ռիսկի եմ դիմում ենթադրելով, որ այդուհանդերձ երկու թիմերն էլ աչքի կընկնեն: Ժամանակն է, որ «Մանչեսթերը» սկսի խաղում մեկից ավելի գնդակ խփել, բայց եւ «Սաութհեմփթոնի» հետ հեշտ չի լինի, թիմը փորձելու է որսալ իր շանսերը հակագրոհներում: «Սրբերի» կազմում շատ են արագավազ ֆուտբոլիստները: Նախորդ տարի «Սաութհեմփթոնը» ընդհանրապես հաղթեց «Օլդ Թրաֆֆորդում» 1:0 հաշվով, Հավանաբար, այս անգամ հաղթել չստացվի, բայց գոլ խփել հյուրերը կարող են: Խաղադրույք եմ կատարում գոլերի փոխանակման վրա: «Մանչեսթերը» պարտավոր է գոլ խփել սեփական հարկի տակ, իսկ «Սաութհեմփթոնը» պետք է օգտվի նրանից, որ մանչեսթերցիների պաշտպանությունը կրկին շատ կփոփոխվի եւ խաղակցվածության խնդիր կունենան:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 23-րդ տուր
19:00/23 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ