«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սանդերլենդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սանդերլենդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ոչ այնքան գոլառատ խաղում Մոուրինյոյի թիմը կհաղթի:

Անգլիայի առաջնությունը թևակոխել է ամենահետաքրքիր ժամանակահատված՝ Boxing days: Ֆուտբոլ գրեթե ամեն օր, անգամ ամանորին: Սուրբծննդյան օրերի դադարից հետո մառախլապատ ալբիոնում նորից անցնում են գործի: «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում իրար հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սանդերլենդը»: Հանդիպումը բավական սկզբունքային է, որովհետև վերջին տարիներին այս ակումբները հաճախ են փոխանակվում ֆուտբոլիստներով, նաև մարզիչներով: Օրվա մեխն անշուշտ, «Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի վերադարձն է իր նախկին աշխատավայր, որտեղից անփառունակ կերպով հեռացվեց:

Վերջապես «կարմիր սատանաների» երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել՝ իրենց սիրելի թիմը գրագետ, գեղեցիկ, ու հետաքրքիր ֆուտբոլ է խաղում: Երկարատև դադարից հետո արջի քնից արթնացել է Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը վերջին 3 խաղերից երկուսում դարձել է հաղթական գոլի հեղինակ: Ուրախալի լուրեր թիմի լազարեթից: Մասնավորապես՝ վնասվածքից ապաքինվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը գրեթե յուրաքանչյուր խաղում ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ: Թեպետ նա ապաքինվել է վնասվածքից, այնուամենայնիվ, նրան կարելի է սպասել միայն երկրորդ կեսում: Բային նույնպես պատրաստ է ու կխաղա առաջին րոպեներից: Միակ կորուստը պաշտպան Լյուկ Շոուն է:

«Սև կատուների» հիմնական կազմում այսօր խաղում են ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին խաղացել են «ՄՅու»-ում՝ Ջոն Օշի, Դոնալդ Լավ, Ադնան Յանուզայ, Պեդի ՄաքՆեյր: Նրանցից առնվազն երկուսը սակայն հաշվետու խաղին չեն մասնակցի: Վնասվածքի պատճառով կբացակայի ՄաքՆեյրը, իսկ Յանուզայը քանի որ հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, խաղին հայտավորված չի լինի: Վերջին 3 խաղում «Սանդերլենդը» գոլի հեղինակ դառնալ չի կարողանում, թեպետ հարձակումը բավական ներկայացուցչական է՝ Անիչեբե, Բորինի և Դեֆո: Այսօր պետք է հասնել հաջողության:

«Յունայթեդի» հաղթանակը կասկած չի հարուցում: Վստահ եմ, որ շատ գնդակներ չենք տեսնի: Առաջարկում եմ տանտերերի հաղթանակն ու տոտալ 3,5-ից քիչ գոլը: Գործակիցը 1,91 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ