«Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիսթալ Փելաս». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«ՄՅու»-ի համար սա առաջին պաշտոնական հանդիպումն է Եվրոպա լիգայի՝ «Սևիլիայի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումից (1-2) հետո, որը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ: Ավելին, Սուլշերն իր տրամադրության տակ բոլոր խաղացողներին ստացել է միայն այս շաբաթ: Ինչ-որ մեկը հավաքականում էր, ինչ-որ մեկը, օրինակ Պոգբան, ապաքինվում էր կորոնավիրուսից:
«Փելասը» զարմանալիորեն լավ տեսք ուներ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (1-0): Այո՛, «սրբերը» սպասվածի պես տիրում էին նախաձեռնությանը, սակայն «արծիվներն» այդուհանդերձ կործանիչ հակագրոհներ էին անցկացնում և 29% գնդակի տիրմամբ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին ու երկու գոլ խփեցին (մեկը չհաշվեցին):
Կարծում եմ՝ Ռոյ Հոջսոնի թիմը կարող է գոնե մեկ անգամ օգտվել մանկունիանցիների անբալանսավորվածությունից, որը բնորոշ է երկար ընդմիջումից հետո թիմերին: Բացի այդ, դատելով առաջին խաղից, լավ վիճակում է Զահան, իսկ նրանից հակառակ եզրում պետք է առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գա ևս մեկ տաղանդ Էբերեչի Շզեն, որի համար «Փելասն» ամռանը համարյա 20 միլիոն ֆունտ է վճարել «ՔՊՌ»-ին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: